• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

03 մարտի, 2014
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 3-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը մասնակցեց Իտալիայի պատգամավորների պալատում ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված գիտաժողովին:

            Մասնակիցների թվում էին և ելույթներով ու ողջույնի խոսքով հանդես եկան պատգամավորների պալատի փոխնախագահ Մարինա Սերենին, ԱԳ փոխնախարար Մարիո Ջիրոն, ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, պատգամավորներ Էմանուելե Ֆիանոն, Միլենա Սանտերինին, սենատոր Գաբրիելե Ալբերտինին, Էդուարդո Էռենեկյանը (որպես Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ), Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը, ցեղասպանագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ:

            Ելույթ ունեցողներից շատերն անդրադարձան Հայոց ցեղասպանությունը, իսկ պատգամավորների պալատի փոխնախագահ Մարինա Սերենին և ԱԳ փոխնախարար Մարիո Ջիրոն հատուկ ընդգծեցին, որ Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» եզրույթը սահմանելիս  նկարագրել է նաև Հայոց ցեղասպանությունը:

Դեսպան Ղազարյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ ցեղասպանություններ վերապրողները և նրանց սերունդները կրում են ոչ մեկ, այլ երեք պատասխանատվություն` պայքար հիշողության համար, պայքար ժխտողականության դեմ և պայքար ցեղասպանությունների կանխարգելման համար: Նա մեծապես կարևորեց ցեղասպանության կանխարգելումը` այդ նպատակով անհրաժեշտ համարելով հիշողության պահպանումը, ժխտողականության դեմ պայքարը և կրթությունը, հատկապես` կանխարգելիչ նշանակություն ունեցող կրթական ծրագրերի իրականացումը: Դեսպան Ղազարյանը խոսեց ցեղասպանությունների կանխարգելման գործում Հայաստանի Հանրապետության երկկողմ և բազմակողմ ձևաչափերով կատարած աշխատանքների, այդ թվում` Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի հեղինակման մասին, որը 2013թ. միաձայն ընդունվել է  Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանի ընթացքում:

Ռուանդայի ներկայացուցիչ Ֆրանսուա Կանկինդին իր ելույթում հայտարարեց, որ եթե Թուրքիայի կառավարությունը  ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա այն կդառնա Առաքյալ կառավարություն: Նրա խոսքերը գիտաժողովի մասնակիցների կողմից ընդունվեցին բուռն ծափահարություններով:

Մարտի 6-ին դեսպան Ղազարյանը Միլանում մասնակցեց «Ազգի Առաքյալների» եվրոպական օրվան նվիրված միջոցառմանը (այն հիմնվել է Եվրոպական խորհրդարանի կողմից 2012թ. և անցկացվում էր 2-րդ անգամ): Միջոցառումը կազմակերպվել էր «Ազգի Առաքյալների այգի» միջազգային ասոցիացիայի կողմից` Իտալիայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Միլանի քաղաքապետարանի համագործակցությամբ, Իտալիայի հայ համայնքի, Միլանի արքեպիսկոպոսարանի և մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից: Միջոցառման ժամանակ տարբեր ազգերի 6 ներկայացուցիչների, որոնց թվում էր շվեյցարացի միսիոներ Բեատրիս Ռեհները, ով հայոց ցեղասպանության օրերին Հալեպում փրկել էր հարյուրավոր հայ որբերի կյանքը, շնորհվեց «Ազգի Առաքյալի» կոչում և նրանց պատվին Միլանի «Ազգի Առաքյալների այգում» տնկվեցին 6 ծառեր և տեղադրվեցին հուշատախտակներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Միլանի քաղաքապետ Ջուլիանո Պիզապիան, քաղաքային խորհրդի նախագահ Բազիլիո Լիցցոն, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը, Միլանի արքեպիսկոպոսի  և «Նելսեն Մանդելա հիմնադրամի» ներկայացուցիչներ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: