Լուրեր

ՀՀ ԴԵՍՊԱՆ ՎԻԿՏՈՐԻԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՄՈՆՏԵՍԻԼՎԱՆՈ

17.07.2017

Կից լուսանկարներ

ՀՀ ԴԵՍՊԱՆ ՎԻԿՏՈՐԻԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՄՈՆՏԵՍԻԼՎԱՆՈ

ՀՀ ԴԵՍՊԱՆ ՎԻԿՏՈՐԻԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՄՈՆՏԵՍԻԼՎԱՆՈ

 

Ամբողջ ալբոմ »

2017թ հուլիսի 17-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանն աշխատանքային այց կատարեց Մոնտեսիլվանո, որտեղ նրան ընդունեցին քաղաքապետ Անտոնիո Մարանյոն, քաղաքային խորհրդի անդամներ Վալթեր Կոցցին և Դեբորա Կոմարդին, ինչպես նաև քաղաքային խորհրդոի նախագահ Ումբերտո Դի Պասկուալեն և խորհրդական Ադրիանո Տոկկոն: Այցի ընթացքում Դեսպան Բաղդասարյանին ուղղեկցում էր "Viva la Solidarietà" ընկերակցության նախագահ՝ ճարտարապետ Անտոնիո Անտոնիլլին:

2016 թ. մայիսի18-ին Մոնտեսիլվանոյի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Քաղաքապետ Մարանյոն իր ելույթում նշեց, որ այդ հանդիպումը մի մասն է այն ուղղու, որը բացել է Մոնտեսիլվանոն այլ երկրների հետ առևտրային, զբոսաշրջության և մշակութային համագործակցության համար՝ նշելով Հայաստանի հետ հնարավորությունների զարգացման հեռանկարները: Քաղաքապետը հույս հայտնեց, որ անդրանիկ հանդիպմանը կհաջորդեն մի շարք այլ հանդիպումներ, որոնց արդյունքում համագործակցության մեջ կհաջողվի ներգրավել տարբեր ոլորտներ:

Դեսպան Բաղդասարյանն իր հերթին գոհունակություն հայտնեց հանդիպման վերաբերյալ և նշեց, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով Մոնտեսիլվանոն հիմք դրեց մի ապագայի, որտեղ մարդկության դեմ նման սարսափելի հանցագործություններրը երբեք չեն կրկնվի, և միաժամանակ արժևորեց գիտելիքը որպես կանխարգելման միջոց: Դեսպանը նաև նշեց Հայաստանի կողմից տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված մեծ հետաքրքրվածությունը և հավելեց, որ Հայաստանը կամուրջ է հանդիսանում եվրասիական և իրանական շուկաների միջև և անցյալ տարվա աշխատանքների կողմնորոշվածությունը այդ ուղղությամբ էր: Այդ կապակցությամբ այս տարվա հունիսին Իտալիայի արտաքին գործերի նախարարությունում անցկացվեց գործարար համաժողով, որը հնարավորություն ընձեռեց ներկայացնելու Հայաստանում առևտրի և ներդրումների հնարավորությունները: Դեսպան Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ հնարավոր է համատեղ ծրագիր իրականացնել Մոնտեսիլվանո երկրամասի հետ:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր