Լուրեր

Հայ-իտալական քաղաքական խորհրդակցություններ

23.03.2018

Կից լուսանկարներ

Consultazioni politiche italo-armene

Ամբողջ ալբոմ »

 

Ս.թ. փետրվարի 23-ին  Հռոմում  Հայաստանի և Իտալիայի  արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ:

Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար Շահեն Ավագյանը, իտալական կողմից՝ Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության գլխավոր քարտուղար Էլիզաբետա Բելլոնին:

Քննարկվեցին հայ-իտալական քաղաքական, տնտեսական ու հումանիտար հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Խոսվեց նաև Երևանում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի մասին:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր