Լուրեր

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումներ Իտալիայում

28.03.2018

Կից լուսանկարներ

Իտալիայում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի մասնակցությամբ Հռոմում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ:

Իտալիայում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի մասնակցությամբ Հռոմում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ:

 

 

Ամբողջ ալբոմ »

 Իտալիայում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի մասնակցությամբ Հռոմում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ:

Մարտի 19-ին Ֆրանկոֆիլմ փառատոնի շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ «Thank you, հայրիկ» ֆիլմի ցուցադրությունը, որին նախորդեց դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի ողջույնի խոսքը:

Մարտի 20-ին Հռոմի Սեն Լուի ֆրանսիական ինստիտուտում անցկացվեց ‘Dis moi dix mots’ դպրոցական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Արարողությունից առաջ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հանդես եկավ ելույթով, ներկայացրեց հայոց պատմությունն ու մշակույթը, Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին ընդառաջ ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող այցեքարտ-ֆիլմ:

Մարտի 23-ին Իտալիայում Ֆրանսիայի դեսպանությունում՝ Ֆարնեզե պալատում, Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանների անունից Ֆրանկոֆոնիայի օրերի ավարտի առիթով կազմակերպվեց ընդունելություն, որին հրավիրված էին Իտալիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, այլ բարձրաստիճան հյուրեր: Որպես Իտալիայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նախագահ՝ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հանդես եկավ ելույթով՝ ամփոփելով ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում անցկացված միջոցառումները:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր