Լուրեր

Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի հանդիպումը Լոմբարդիայի շրջանի նախագահի հետ

30.07.2018

Կից լուսանկարներ

Հուլիսի 17-18-ը Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հանդիպեց Լոմբարդիայի շրջանի նախագահ Ատիլիո Ֆոնտանայի հետ:

Հուլիսի 17-18-ը Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հանդիպեց Լոմբարդիայի շրջանի նախագահ Ատիլիո Ֆոնտանայի հետ:

 

Ամբողջ ալբոմ »

Հանդիպմանը դեսպանը ներկայացրեց Հայաստանի ներդրումային և զբոսաշրջային գրավչությունը, ընդգծեց Հայաստանի և Իտալիայի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարևորությունը:

Այցի շրջանակներում հանդիպում կայացավ նաև ASSOLOMBARDA գործարարների միության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում: դեսպանը ներկայացրեց ԵԱՏՄ անդամակցությունից և ԵՄ հետ նոր համաձայնագրի ստորագրումից, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանին ընձեռնված հնարավորությունները:

Այցի ընթացքում դեսպանը հանդիպեց նաև Միլանի հայ համայնքի ներկայացուցիչներին ։

Տեղեկանք․ ASSOLOMBARDA-ն Միլանի, Մոնձայի, Բրիանձայի և Լոդիի շրջանների մոտ 6.000 փոքր, միջին և մեծ ձեռնարկատիրական ընկերությունների միություն է, ամենամեծը Իտալիայում:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր