• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Արմավիա ընկերության կողմից իրականացվող Երևան-Հռոմ ուղիղ չվերթի բացման պաշտոնական արարողության վերաբերյալ

30 սեպտեմբերի, 2009

 

Տեղեկացնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 30-ին Հռոմի «Լեոնարդո դա Վինչի» օդանավակայանի «Սալա Բլու» սրահում տեղի ունեցավ Արմավիա ընկերության կողմից իրականացվող Երևան-Հռոմ ուղիղ չվերթի բացման պաշտոնական արարողությունը:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Ռ. Կարապետյանը, «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Ն. Բելլույանը, «Հռոմի օդանավակայաններ» ընկերության փոխնախագահ Ս. Բերլենգին, Արմավիայի գործընկեր` «Գլոբգրաունդ» ծառայության գործադիր տնօրեն Ռ. Ֆիորինին, Իտալահայ միության նախագահ Բ. Սվազլյանը ինչպես նաև «Ուրարտու թրեվլ» ընկերության տնօրեն Ն.Շիրինյանը: Այնուհետև ներկաների առջև ելույթ ունեցան հատուկ այս միջոցառման համար Հայաստանից ժամանած փողային գործիքների ու պարային համույթները:
Դեսպան Ռ. Կարապետյանը հատուկ ընդգծեց երկու բարեկամ և դարավոր պատմություն ունեցող երկրների միջև օդային կապի հաստատման կարևորությանը, նշելով որ այս թռիչքը մեծ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար, իսկ Հայաստանը կհանդիսանա յուրովի մի կամուրջ, որը կկապի Իտալիան Հարավային Կովկասի հետ, քանի որ Երևան-Հռոմ թռիչքն Իտալիան տարածաշրջանի հետ կապող միակ ուղին է:
Պաշտոնական արարողությանը մասնակցեցին Հռոմի քաղաքային իշխանությունների, շահագրգիռ գերատեսչությունների և իտալահայ համայնքի ներկայացուցիչները:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: