• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել Իտալական Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին

23 հոկտեմբերի, 2009

 

Ս.թ. հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալական Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին:
 
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդող առանձնազրույցի սկզբում նախագահ Ջ. Նապոլիտանոն նշել է, որ «Հայաստանը կարևոր գործընկեր է Իտալիայի համար, իսկ հայ և իտալացի ժողովուրդների հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն»: Դեսպան Ռ.Կարապետյանը իր հերթին շեշտել է Իտալիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու հայկական կողմի պատրաստակամությունը: Այդ նպատակով Ռ.Կարապետյանը ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի անունից հրավիրել է Ջ.Նապոլիտանոյին այցելել Հայաստան:
 
Այնուհետև, դեսպան Ռ. Կարապետյանը Նախագահ Ջ. Նապոլիտանոյի խնդրանքով ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլը և նշել, որ Հայաստանը ակնկալում է Թուրքիայի կողմից խելամիտ ժամկետներում ստորագրված արձանագրությունների վավերացումը, ինչպես նաև գործընթացը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ պայմանավորելու ջանքերի անհեռանկարային և վտանգավոր լինելու հանգամանքը:
 
Հաջողություն մաղթելով ՀՀ դեսպանին` Իտալիայի նախագահը հույս է հայտնել, որ Իտալիայում ՀՀ նոր դեսպանը իր նպաստը կբերի հայ-իտալական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: