• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Իտալիայի խորհրդարանում ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանի հանդիպման վերաբերյալ

04 նոյեմբերի, 2009

 

Ս.թ. նոյեմբերի 4-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանը հանդիպեց Իտալիայի խորհրդարանի նորաստեղծ »Հայ-իտալական բարեկամության« խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում խմբի նախագահ խորհրդարանի դեպուտատների պալատի պատգամավոր Սանդրա Զամպան /զբաղեցնում է և ներկայումս էլ հանդիսանում է նախկինում Իտալիայի վարչապետ, Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի խոսնակը/ տեղեկացրեց ՀՀ դեսպանին, որ Հայաստանի բարեկամների խումբը Իտալիայի օրենսդիր մարմնում գնալով մեծանում է և ներկայումս այն ընդգրկում է 22 պատգամավոր:
Ռ.Կարապետյանը կարևորեց երկրի օրենսդիր մարմնում Հայաստանի բարեկամների հայանպաստ գործունեության ակտիվացումը և նրանց թվի ավելացումը: Ռ.Կարապետյանը պատգամավորների խնդրանքով ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև ԼՂՀ հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցությունների ներկայիս վիճակը:
»Հայ-իտալական բարեկամության« խմբի անդամները հատուկ ընդգծեցին այն հանգամանքը, որ Հայաստանը Իտալիայի բարեկամն է և որ իրենք պատրաստ են  ամենայն աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջև ոչ միայն միջխորհրդարանական համագործակցության, այլև Հայաստան-Իտալիա բարեկամության ամրապնդման ու զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Իտալիայի խորհրդարանում կազմակերպել տարբեր միջոցառումներ /ցուցահանդեսներ, դասախոսություններ և այլն/, որոնք կօգնեն իտալացի օրենսդիրներին   ծանոթանալ հայկական մշակույթի, պատմության և ներկայիս քաղաքականության հետ:
ՀՀ դեսպանն առաջարկեց ակտիվացնել միջխորհրդարանական կապերը և հրավիրեց իտալացի օրենսդիրներին այցելել Հայաստան և Արցախ` տեղում ծանոթանալու իրավիճակի հետ և քննարկելու համագործակցության ընդլայնման հետ կապված հարցերը: Ռ.Կարապետյանը պատգամավորներին փոխանցեց մի շարք նյութեր ԼՂՀ հիմնախնդրի իրավական ասպեկտների, ինչպես նաև Ադրբեջանում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: