• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Իտալիայում ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանի այցը Միլան

10 նոյեմբերի, 2009

 

2009թ. նոյեմբերի 6-7-ը Իտալիայում ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանը այցելեց Միլան, ուր հանդիպումներ ունեցավ նահանգային և քաղաքային իշխանությունների, Միլանի առևտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաև Միլանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 
Այցի առաջին օրը ՀՀ դեսպանը հանդիպեց Միլանի նահանգապետ Գուիդո Պոդեստայի հետ: Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց երեք ամիս առաջ առաջ պաշտոնը ստանձնած նահանգապետին և հույս հայտնեց, որ վերջինս կշարունակի Միլանի նահանգապետարանի հայանպաստ գործունեությունը և հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած մշտական ուշադրությունը: Դեսպանը հատուկ շնորհակալություն հայտնեց 2006թ. հոկտեմբերի 26-ին նահանգային խորհրդի կողմից «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու վերաբերյալ» որոշման համար: Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը քննարկեց Միլանի նահանգի և ՀՀ Շիրակի մարզի հետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև Միլանի գործարար շրջանակների կողմից ՀՀ-ում համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Գ.Պոդեստայի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց նահանգապետարանի հովանավորությամբ անցկացնելու գործարար համաժողով, ինչպես նաև երկու երկրների նահանգ-մարզ մակարդակով Բարեկամության և համագործակցության համաձայնագիր կնքելու վերաբերյալ:
 
Ռ.Կարապետյանը զրույց ունեցավ նաև Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեյի հետ: Վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել խորհրդի անդամների այցը Հայաստան` տեղում ծանոթանալու հնարավորությունների հետ և այնուհետև հստակ բնագավառներում փոխշահավետ համագործակցության գործնական ծրագրեր մշակել հայ գործընկերների հետ:
 
Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպեց Միլանի քաղաքապետ Լետիցիա Մորատտիի հետ: Վերջինս հանդիպման ընթացքում պատրաստակամություն հայտնեց համագործակցություն հաստատելու հայաստանյան որևէ քաղաքի հետ և կնքելու համապատասխան համաձայնագիր, ինչպես նաև հրավիրեց Հայաստանը մասնակցելու Միլանում 2015թ. կայանալիք «Milano Expo 2015» միջազգային ցուցահանդեսին: Լ.Մորատտիի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ տարի Միլանում քաղաքապետարանի հովանավորությամբ անցկացնել «Հայաստանի օր», որի ընթացքում կկազմակերպվեն գործարար համաժողով, մշակութային և հասարակական-քարոզչական բնույթի բազմաթիվ միջոցառումներ:
 
Ռ.Կարապետյանը մասնակցեց նաև Միլանի Առևտրաարդյունաբերական պալատում կազմակերպված կլոր սեղանին` պալատի միջազգային համագործակցության պատասխանատուների հետ, որի ընթացքում քննարկեց հայ-իտալական առևտրատնտեսական համագործակցության խթանման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործարարների հանդիպումների կազմակերպման, հայ-իտալական գործարար խորհուրդի ստեղծման, 2010թ. Միլանում գործարար համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր:
 
Այցելության երկրորդ օրը Միլանի «Հայ Տանը» ՀՀ դեսպանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչներին, որի ընթացքում դեսպանը միլանահայությանը ներկայացրեց դեսպանության առջև ծառացած խնդիրները, հայ-իտալական հարաբերությունների ու ՀՀ արտաքին քաղաքականության հետ կապված մի շարք հարցեր: Ռ.Կարապետյանը մասնակցեց Միլանի հայ համայնքի կողմից կազմակերպված ընդունելությանն ու մեկնելուց առաջ այցելեց Միլանի Սբ. Քառասուն Մանկանց եկեղեցի:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: