• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի Իտալիա այցելության վերաբերյալ

30 նոյեմբերի, 2009

 

Ս.թ. նոյեմբերի 24-27-ը Իտալիա այցելեց ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյանը, որը մասնակցեց Մշակութային արժեքների պահպանման և վերականգնման համար ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի /ICCROM/ գլխավոր վեհաժողովին, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ կենտրոնի գլխավոր տնօրեն Մ.Բուշենակիի ու Իտալիայի մշակույթի նախարար Ս.Բոնդիի հետ:
 
Նախարար Հ.Պողոսյանը կազմակերպության գլխավոր տնօրենի հետ քննարկեց մի շարք հարցեր` կապված ՀՀ-ում մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրերի իրականացման, համատեղ գիտաժողովների և ՀՀ-ում անդամ երկրների համար դասընթացների կազմակերպման հետ: ՀՀ մշակույթի նախարարը Մ.Բուշենակիին հրավիրեց այցելել Հայաստան` կենտրոնի հետ համագործակցության ուղիները հստակեցնելու և նոր ծրագրեր մշակելու նպատակով:
 
Ս.թ. նոյեմբերի 25-ին Հ.Պողոսյանը հանդիպեց Իտալիայի մշակույթի նախարար Սանդրո Բոնդիի հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ-իտալական մշակութային համագործակցության ընդլայնման, Իտալիայում և Հայաստանում տարբեր մշակութային միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:
 
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նախապատրաստել մշակույթի բնագավառում համագործակցության հուշագիր և գործնական ծրագիր 2010-2013թթ. համար: Իտալիայի մշակույթի նախարարը ողջունեց 2012թ. Իտալիայում «Հայ գրքի տարի» հռչակելու վերաբերյալ առաջարկը, ինչպես նաև խոստացավ Իտալիայի մշակույթի նախարարության կողմից սահմանել ամենամյա հատուկ մրցանակ գրականության բնագավառում հայերենից-իտալերեն և իտալերենից-հայերեն լավագույն թարգմանության համար:
 
Մշակութային արժեքների պահպանման և վերականգնման համար ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի /ICCROM/ գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցեց նաև ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, ՀՀ գլխավոր ճարտարապետ Ն.Սարգսյանը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: