• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի հանդիպումը Իտալիայի Հանրային կառավարման և նորարարության նախարար Ռենատո Բրունետտայի հետ

24 փետրվարի, 2010

 

2010թ. փետրվարի 24-ին դեսպան Ռ.Կարապետյանը հանդիպեց Իտալիայի հանրային կառավարման և նորարարության նախարար Ռ. Բրունետտայի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցության հաստաման ուղղությամբ ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը կարևորեց Իտալիայի փորձը հատկապես հանրային կառավարման ոլորտում, հաշվի առնելով վերջին տարիներին այդ բնագավառում իրականացված լայնամասշտաբ բարեփոխումները: «Հայկական կողմը շահագրգռված է երկկողմ կապերը ընդլայնելու նաև նորարարությունների ոլորտում` հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ու գիտության վրա հիմնված տնտեսական և հասարակական մոդելների մշակման, ինչպես նաև նախարարության կողմից արդեն իսկ իրականացվող կարևորագույն ծրագրերը Հայաստանում կիրառելու նպատակով».-նշել է դեսպանը:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Իտալիայում կազմակերպել ՀՀ քաղծառայության խորհրդի աշխատակիցների վերապատրաստումը, ինչպես նաև հաստատել գործողությունների ծրագիր Հայաստանի հետ համագործակցությունը գործնական դարձնելու նպատակով:
Դեսպանը հրավիրել է Ռ.Բրունետտային այցելել Հայաստան և հաջողություն մաղթել նրան ս.թ. մարտի վերջին Վենետիկի քաղաքապետի պաշտոնի համար կայանալիք ընտրություններում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: