• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ս.թ. փետրվարի 27-ին Հռոմում տեղի ունեցած համահայկական առաջին հավաքի վերաբերյալ

27 փետրվարի, 2010

 

Ս.թ. փետրվարի 27-ին Հռոմում Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ առաջին անգամ տեղի ունեցավ համահայկական հավաք իտալահայ բոլոր կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ:  
Հավաքի ընթացքում քննարկվեցին օրակարգում ընդգրկված ՀՀ դեսպանության և իտալահայ համայնքային կառույցների միջև համագործակցության խնդիրները, մասնավորապես` հայ-իտալական երկկողմ հարաբերությունների զարգացում, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացի սատարում, Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցի հիշատակման միջացառումների կազմակերպում:
Միջոցառումը բացեց ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանը, որը հավաքի մասնակիցներին ներկայացրեց դեսպանության ծրագրերը 2010թ. համար և մասնավորապես այն ուղղությունները, ուր անհրաժեշտ է իտալահայության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը : Ռ.Կարապետյանը որպես առաջնային ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հետ կապերի ակտիվացման, Հայաստանում ներդրումային ծրագրերի խթանման և Իտալիայում բազմաթիվ գիտամշակութային միջոցառումների կազմակերպման խնդիրները:
Այնուհետև ելույթ ունեցան հավաքի մասնակիցները, որոնք դեսպանին ներկայացրեցին իրենց առաջարկները դեսպանություն-իտալահայ համայնք համագործակցության սերտացման ուղղությամբ: Ելույթ ունեցողները հատկապես գոհունակությամբ նշեցին այն հանգամանքը, որ « նման ներկայացուցչական հավաք իտալահայ բոլոր կազմակերպությունների մասնակցությամբ դեսպանության հովանու ներքո կազմակերպվում է առաջին անգամ»:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախապատրաստել նամակ իտալահայ բոլոր կազմակերպությունների անունից ուղղված Իտալիայի խորհրդարանի բոլոր անդամներին` Ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ: Ներկաները նաև համաձայնվեցին նման հավաք կազմակերպել յուրաքանչյուր տարի:
Հավաքն ավարտվեց Հռչակագրի /կցված է/ միաձայն ընդունմամբ, որը նույնպես որակվեց բացառիկ ոչ միայն իտալահայ կյանքում, այլև Հայաստան-Սփյուռք համագործակցության ուղղությամբ:
Հանդիպումից հետո ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց ընդունելություն, որի ընթացքում տեղի ունեցավ դեսպանության նոր նստավայրի օրհնման արարողությունը:
 
 
ՀՌՉԱԿԱԳԻՐ
ս.թ. փետրվարի 27-ին Հռոմում կայացած Իտալիայում ՀՀ դեսպանության և իտալահայ կազմակերպությունների առաջին հավաքի
  1. Հաշվի առնելով 
22 տարի առաջ փետրվարի 27-29-ին Սումգայիթում ադրբեջանցիների ցեղասպան գործողությունների արդյունքում հայ բնակչության կոտորածները,
 
ա/մեկ րոպե լռությամբ հարգեցին   անմեղ հայ զոհերի հիշատակը
բ/ կոչ արեցին Իտալիայի իշխանություններին, հասարակությանն ու քաղաքակիրթ ողջ մարդկությանը` դատապարտել Սումգայիթյան կոտորածների կազմակերպիչներին ու իրականացնողներին:
 
  1. Ղեկավարվելով
Հայ-իտալական երկկողմ հարաբերությունների զարգացման, Հայաստանի Հանրապետության պետականության հզորացման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման և իտալահայության բարգավաճման շահերով,
 
Կարևորելով
 
Իտալիայում ՀՀ դեսպանության և իտալահայ բոլոր կազմակերպությունների միջև գործնական սերտ համագործակցության հաստատումը
Համազգային կարևորություն ունեցող հարցերի նկատմամբ միասնական գործելակերպի որդեգրումը,
Առաջնայնությունների հստակեցման, ջանքերի համադրման ու աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը,
 
Որոշեցին.
Նպաստել Հայաստան-Իտալիա համագործակցության զարգացմանը բոլոր բնագավառներում,
 
Մշակել միջոցառումների տարեկան ծրագիր համատեղ իրականացման համար,
 
Հանդես գալ նախաձեռնություններով ԼՂՀ ներկայությունը Իտալիայում շոշափելի դարձնելու ուղղությամբ / ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իտալիայում պատշաճ իրազեկում ու քարոզչության իրականացում, այցելությունների կազմակերպում, “Արցախի բարեկամների խմբի” ստեղծում բազմաբնույթ ծրագրերի իրականացում ԼՂՀ-ում/,
 
Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստել նամակ, ուղղված Իտալիայի խորհրդարանի բոլոր անդամներին և ստորագրված իտալահայ բոլոր կազմակերպությունների կողմից,
 
Մշտական ու անխափան դարձնել Իտալիայում ՀՀ դեսպանության և իտալահայ կազմակերպությունների միջև տեղեկատվության փոխանակումը` ՀՀ դեսպանության ընթացիկ գործունեության վերաբերյալ, ինչպես նաև իտալահայ կազմակերպությունների կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումների մասին:
 
Յուրաքանչյուր տարի կազմակերպել նման հավաք առնվազն մեկ անգամ նույն ձևաչափով
 
ՍՈՒՅՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ`
 
Միլանի Հայ Առաքելական Եկեղեցի
Մխիթարյան Միաբանություն
Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարան
Իտալիայի Հայ համայնքի միություն 
Անարատ Հղության Հայ Քույրերի Միաբանություն
Հայ Տուն – Միլան
Առաքելական Եկեզեցվո Հոգաբարձություն
Պո-Արաքս մշակութային ընկերակցություն – Վենետիկ
Վենետիկի Կա Ֆոսկարի Համալսարանի հայագիտական ամբիոն
Բոլոնիայի Համալսարանի հայագիտական անբիոն
Հռոմի Հայ Առաքելական Ժողովրդապետություն
Հռոմի Հայ Առաքելական համայնքի խորհուրդ
Հռոմի հայ համայնքի խորհուրդ
«ԻՏԱԼԻԱ-ԱՐՄԵՆԻԱ» հայ-իտալական բարեկամության համար
Հռոմի և Լացիո նահանգի հայ համայնքի ընկերակցություն
«Հայ ձայն» հրատարակչություն – Վենետիկ
Հայ-իտալական բարեկամության ընկերակցություն« ԶԱՏԻԿ »
« Ծիծեռնակ» ընկերակցություն – Ուդինե
«Ճշմարիտների անտառ»  Կոմիտե - հայկական մաս
ԻՏԱԼԱՐՄԵՆԱ մշակութային ընկերակցություն – Մարտինա Ֆրանկա
Ռադիո Վատիկանի հայկական բաժին
Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոն- Վենետիկ
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: