• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Անտոնիա Արսլանին ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրման արարողության վերաբերյալ

09 մարտի, 2010

 

Տեղեկացնում ենք, որ ս.թ. մարտի 7-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ մեծանուն իտալահայ գրող, հայագետ, Պադովայի համալսարանի ժամանակակից իտալական գրականության պրոֆեսոր տիկին Անտոնիա Արսլանին ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրման արարողությունը, որին հաջորդեց պաշտոնական ընդունելությունը:
 
Անտոնիա Արսլանն իր ստեղծագործական կյանքն սկսել է Դանիել Վարուժանի բանաստեղծությունների ուսումնասիրությամբ և երկհատորյակի իտալերեն թարգմանությամբ, իսկ Հայոց ցեղասպանության թեման մշտապես առկա է նրա մենագրություններում:
 
Մեդալի հանձնման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Կարապետյանը, որը ներկայացնելով տիկին Արսլանի բազմամյա բեղմնավոր գործունեությունը և անսահման նվիրվածությունը հայ ժողովրդին, հատկապես կարևորեց նրա մեծ ներդրումը հայ-իտալական բարեկամության խորացման գործում:
 
Ի պատասխան տիկին Արսլանը, մեծ գոհունակությամբ և երախտագիտությամբ ընդունելով Ոսկե մեդալը, նշեց որ լինելով բազմաթիվ մրցանակների դափնեկիր (Premio Campiello, Premio Stresa Di Narrativa, Pemio P.E.N., Premio Manzoni և այլն), առաջին անգամն է, որ արժանանում է Հայաստանի Հանրապետության կառավարության պարգևի:
 
Միջոցառմանը ներկա գտնվեցին գրողներ, դասախոսներ, արվեստագետներ, այդ թվում, հայ հասարակությանը քաջ հայտնի` Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» (La masseria delle allodole) վեպի վրա հիմնված համանուն ֆիլմի հեղինակներից, Պաոլո Տավիանին, ինչպես նաև իտալահայ համայնքային կառուցների ներկայացուցիչներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: