• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Իտալիայում Հայոց Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ

24 ապրիլի, 2010

 

Իտալիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ նվիրված Հայոց Ցեղասպանության 95 ամյակին:
Ս.թ.ապրիլի 12-ին հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատը արդեն իսկ ճանաչել էր Հայոց Ցեղասպանությունը 2000թ., առաջին անգամ Ցեղասպանության ճանաչման պահանջով Իտալիայի  Սենատի պատգամավորներին նամակով դիմեցին իտալահայ բոլոր կազմակերպությունները: 
 Ս.թ. ապրիլի 19-ին Պադովայի քաղաքապետարանի ՚Պալացո Մոռոնիՙ պատմական սրահում տեղի ունեցավ իտալացի անվանի լուսանկարիչ Գրացիելլա Վիգոյի ՚Հայաստանի սուրբ հողըՙ գրքի շնորհանդեսը, ինչպես նաև գրքում տեղ գտած լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 95 ամյակին, որին մասնակցեցին Պադովայի քաղաքապետ Ֆլավիո Զանոնատոն և Իտալիայում ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանը:
Ապրիլի 24-ին ՀՀ դեսպանն ու այդ օրերին Իտալիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ոստիկանապետ Ա.Սարգսյանը ծաղկեփսակներ զետեղեցին Հռոմի կենտրոնում Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն հարող հրապարակում տեղադրված խաչքարի մոտ, ինչպես նաև մասնակցեցին Հայ առաքելական և Կաթողիկե եկեղեցիների համատեղ հոգեհանգստյան արարողությանը:
Նույն օրը երեկոյան դեսպանության  մասնակցությամբ Հռոմի ՚Galleria 291 Estՙ տեղի ունեցավ հայ նկարիչ Սևակ Գրիգորյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանությանը:
Ապրիլի 24-ին Նապոլիի Սուրբ Կատերինա եկեղեցու սրահում տեղի է ունեցել լուսանկարների ցուցահանդեսի բացում ՚Անխոս Ողբերգությունՙ անվան տակ, որից հետո մատուցվել է Սբ. Պատարագ և ծաղկեպսակ է զետեղվել քաղաքի ՚Մարտիրոսներիՙ հրապարակում: Միջոցառման բացման արարողությանը ընթերցվել է Իտալիայում ՀՀ դեսպանի ուղերձը:
Միլանում հայ համայնքի կողմից նույնպես կազմակերպվել են տարբեր միջոցառումներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: