• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնական այցը Իտալիա

26 ապրիլի, 2010

 

Այցի շրջանակներում ս.թ. ապրիլի 23-ին ՀՀ պատվիրակությունը հանդիպեց Իտալիայի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ռոբերտո Մառոնիի հետ: Պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը և հետագա համագործակցության հեռանկարները: ՀՀ Ոստիկանապետը հրավիրեց Իտալիայի Ներքին գործերի նախարարին այցելել Հայաստան:
Զրույցից հետո Իտալիայի Ներքին գործերի նախարար Ռոբերտո Մառոնիի և ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից ստորագրվեց` “Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ոստիկանական համագործակցության մասին” համաձայնագիրը, ուղղված երկու երկների միջև` անդրազգային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրիչների ապօրինի արտադրության, թրաֆիկինգի և մաքսանենգության, մարդկանց թրաֆիկինգի և միգրանտների ապօրինի տեղափոխման, հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ, միջուկային, ռադիոակտիվ և թունավոր նյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչական գործողութ­յունների կանխարգելման և դրանց կասեցման ուղղությամբ համագործակցության խթանմանը:
Ս.թ. ապրիլի 22-ինՀՀ Ոստիկանապետ Գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունն ընդունվեց Հռոմի Քահանայապետական Լևոնյան վարժարանում` Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկոյ Կաթողիկե Հայոց Ներսես-Պետրոս XIX-րդի կողմից, որին հանդիսավոր արարողության շրջանակներում ՀՀ Ոստիկանապետը հանձնեց Հայաստանի Հանրապետության անձնագիր:
Ս.թ. ապրիլի 24-ին ՀՀ Ոստիկանապետի ղեկավարած պատվիրակությունը մասնակցեց Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն հարող հրապարակում տեղադրված խաչքարի մոտ կազմակերպված` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: