• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի Սլովենիայի նախագահ Դանիլո Տյուրկին հավատարմագրերը հանձնելու վերաբերյալ

10 մայիսի, 2010
ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի  Սլովենիայի նախագահ Դանիլո Տյուրկին հավատարմագրերը հանձնելու վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

 2010թ. մայիսի 4-ից 8-ը Սլովենիայի Հանրապետություն կատարած իր առաջին պաշտոնական այցելության շրջանակներում` ՀՀ նորանշանակ դեսպան Ռ. Կարապետյանն ս.թ. մայիսի 4-ին իր հավատարմագրերը հանձեց երկրի նախագահ պարոն Դանիլո Տյուրկին:
 
 Հավատարմագրերի հանձման արարողությանը նախորդեցին ՀՀ դեսպանի հանդիպումները երկրի Դիվանագիտական արարողակարգի ղեկավար, դեսպան Մայա Լովրենչիչ Սվետեկի, ԱԳՆ Քաղաքական տնօրեն Մատեյ Մարնի և ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի երկրների վարչության պետ Նատաշա Պրահի հետ: Նշված հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկեցին հայ-սլովենական հարաբերությունների ներկա փուլը և զարգացման հեռանկարները, երկու երկրների ԱԳՆ միջև քաղաքական խորհրդատվությունների կարևորությունը, ինչպես նաև ս.թ. հոկտեմբեր ամսին նախատեսված Սլովենիայի նախագահի Հայաստան կատարելիք այցելության մանրամասները: Հանդիպումների ընթացքում հատուկ անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման և ներդրումների խթանման և գոյություն ունեցող ներուժի լիարժեք օգտագործման խթանմանը:
 
Սլովենիայի նախագահական պալատում հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում, որը տևեց շուրջ մեկ ժամ, Սլովենիայի նախագահի խնդրանքով դեսպան Ռ. Կարապետյանը մանրամասն ներկայացրեց ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացի ներկա փուլը, ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական ուղղությունները և հեռանկարները, ինչպես նաև հատուկ անդրադարձավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը հաջորդող զարգացումներին:
 
Սլովենիա կատարած այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպեց երկրի Մշակույթի նախարար Մայդա Շիրկայի հետ: Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին մշակութային համագործակցության հեռանկարները, անդրադարձ կատարվեց երկրների մշակութային ժառանգության երկուստեք ներկայացման կարևորությանը: Նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց Սլովենիայում Հայ փառատոնի կազմակերպման և աջակցության համար:
 
ՀՀ դեսպանն այցելեց նաև «Ցանկարև դոմ»` Սլովենիայի հեղինակավոր պատմա-մշակութային կենտրոնը, ուր հանդիպում ունեցավ վերջինիս Գլխավոր տնօրեն Միտյա Ռոտովնիկի հետ: Քննարկվեցին «Ցանկարև դոմ»-ում կազմակերպված, ինչպես նաև տարվա ընթացքում նախատեսվող բազմաթիվ միջոցառումների իրագործման մանրամասները, հատուկ անդրադարձ կատարվեց ս.թ. դեկտեմբերին Հայ փառատոնի փակման պաշտոնական արարողությանը բարձր մակարդակով մասնակցություն ապահովելու հարցին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: