• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Իտալիայի հնագիտության բնագավառում հայտնի “Արխեոլոգիա Վիվա” ամսագրի մեջ Հայաստանի վերաբերյալ հոդվածի տպագրման և “Հայաստանի Սուրբ քարերը” ֆիլմի վերաբերյալ

14 մայիսի, 2010

 

2009թ. մայիսին Հայաստան այցելության արդյունքում իտալացի ռեժիսոր Պաոլո Կիոդարելլիի կողմից նկարահանվել էր “Հայաստանի Սուրբ քարերը” փաստավավերագրական ֆիլմը /52 րոպեանոց/` Հայաստանի քրիստոնեական ճարտարապետության վերաբերյալ, ուր խորաթափանց կերպով ներկայացվում են հայ միջնադարյան եկեղեցաշինության կոթողները, հարցազրույցներ են անցկացվում անվանի հայ և իտալացի պատմաբանների ու ճարտարագետների հետ: 
Իտալիայում վերոհիշյալ ֆիլմը հասարակության լայն շրջաննակներին հասցնելու նպատակով` ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ մշակությի նախարարության ֆինանսական աջակցությամբ Pietre Sacre D`Armenia ֆիլմը պատճենահանվեց 25.000 օրինակով և Իտալիայի ամենահեղինակավոր հնագիտական “Արկեոլոջիա Վիվա” /Archeologia Viva/ ամսագրի 2010թ. մայիս-հունիս համարի հետ միասին որպես ներդիր բաժանվեց ամսագրի բոլոր բաժանորդներին:
Ամսագրի նույն համարում տպագրվել է Հայաստանի ճարտարապետական հարուստ ժառանգության և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ հոդված:
Իտալերեն տեքստը և ավելի մանրամասն տեղեկությունները զետեղված են համացանցի` http://www.archeologiaviva.it/index.php/article/1718/PIETRE-SACRE-D'ARMENIA.html կայքում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: