• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարած պատվիրակության ս.թ. մայիսի 26-ից 30-ը Իտալիա այցելության վերաբերյալ

31 մայիսի, 2010

 

Այցի առաջին օրը մայիսի 26-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունում հանդիպեց Արտերկրներում բնակվող   իտալացիների Գլխավոր խորհրդի (CGIE) գլխավոր քարտուղարի տեղակալ պրն. Անդրեա Ամառոյի և Գործադիր քարտուղար Ստեֆանո Վեռեկկիայի հետ: CGIE-ի փորձի ուսումնասիրությունը և տեղում գործունեության մեխանիզմներին և մեթոդներին ծանոթանալը` հայկական կողմի հիմնական նպատակներից մեկն էր: Իտալական կողմը հանգամանալից ներկայացրեց CGIE-ի ստեղծման պատմությունը, նպատակն ու խնդիրները, կառուցվածքն ու իրականացրած   ծրագրերը և պատասխանեց հայկական կողմի հարցերին: Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկացացնող հարցերը և հետագա համագործակցության հեռանկարները:
Նույն օրը երեկոյան պատվիրակությունը այցելեց Հռոմի Սուրբ Նիկողայուս եկեղեցի Քահանայապետական Լևոնյան Հայ վարժարանը և Մալոյան մշակութային կենտրոնը: Հռոմում նախարարը առանձին հանդիպում ունեցավ Վենետիկի և Բոլոնիայի համալսարանների Հայագիտական կենտրոնների ղեկավարներ` Հայր Լևոն Զեքիյանի և Աննա Շիրինյանի հետ :
Մայիսի 27-ին ՀՀ պատվիրակությունը հանդիպում ունեցավ Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալֆրեդո Մանտիկայի հետ, որը հակիրճ ներկայացրեց արտասահմանում բնակվող իտալացիների հետ տարվող աշխատանքը և ծանոթացրեց իտալական համայնքներից Իտալիայի պառլամենտի անդամների ընտրության կարգին:
Նույն օրը, Իտալիայում ՀՀ դեսպանատանը ՀՀ Սփյուռքի նախարարն ընդունեց Արտաքսված և վտարանդի անձանց Եվրոպական Միության Գլխավոր քարտուղար Մասիմիլիանո Լակոտային, որին հաջորդեց հանդիպում Հռոմի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին նախարարության կողմից նախաձեռնվող միջոցառումներին Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության հնարավորությունները:
Մայսի 28-ին ՀՀ Սփյուռքի նախարարը մեկնեց Միլան, ուր հանդիպում ունեցավ Միլանի Հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարների և հոգևոր առաջնորդի հետ: Այնուհետև նախարարին ընդունեց Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեն: Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձան նահանգային և քաղաքային մակարդակներով Հայաստանի և Միլանի նահանգի միջև համագործակցության խթանմանը:
Երեկոյան ՀՀ նախարարը այցելեց Միլանի «Հայ տուն»-ը, որտեղ  հանդիպեց Միլանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու հանդես եկավ ելույթով:

Միլանից հետո ՀՀ Սփյուռքի նախարարը մեկնեց Վենետիկ, որտեղ այցելեց Սբ. Ղազար կղզին և հանդիպում ունեցան Մխիթարյան Միաբանության Աբբահայր Եղյա Քիլաղբյանի ու միաբանության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության մի շարք հարցեր: Հռոմից մեկնելուց առաջ տկն. Հ.Հակոբյանը այցելեց Սուրբ Վլաս հայկական եկեղեցին

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: