• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Իտալիայում ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանի Տոսկանայի նահանգ այցելության վերաբերյալ

18 հունիսի, 2010

 

Ս.թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանը աշխատանքային այց կատարեց Իտալիայի գյուղատնտեսության և զբոսաշրջիկության բնագավառում առաջատար` Տոսկանայի նահանգ:
Այցելության ընթացքում դեսպանը նահանգի մայրաքաղաք Արեցցոյում հանդիպումներ ունեցավ նահանագապետ Ռ.Վազայի, Արեցցոյի քաղաքապետ Ջ. Ֆանֆանի, ինչպես նաև նահանգի հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Ռ. Ֆոնտանայի հետ:
 Հանդիպումների ընթացքում դեսպանը քննարկեց Արեցցոյի նահանգի հետ փոխշահավետ համագործակցության հաստատման, քաղաքային և նահանգային մակարդակով կապերի խթանման, տնտեսական և մշակութային միջոցառումների կազմակերպման հնարավորությունները:
Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում կազմակերպել հայ-իտալական գործարար համաժողով Արեցցոյում, ինչպես նաև նախատեսել հաջորդ տարվա ընթացքում Արեցցոյի նահանգապետի այցը Հայաստան և ՀՀ մարզերից մեկի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Նահանգային իշխանությունները պատրաստակամություն հայտնեցին հայ գրատպության հոբելյանական միջոցառումների համար համապատասխան տարածքներ տրամադրել Արեցցոյում:
Այցի շրջանակներում դեսպան Ռ.Կարապետյանը այցելեց Ռոնդինե, ուր տեղակայված է »Խաղաղության ամրոց« հասարակական կազմակերպության ուսանողական ավանը: Դեսպանը հանդիպում ունեցավ աշխարհի շուրջ 25 երկրներից, այդ թվում նաև միջազգային հակամարտությունների տարբեր գոտիներից Իտալիայում ուսանող երիտասարդների և կազմակերպության ղեկավար պրոֆ. Ֆ.Վակարիի հետ:
 Հանդիպման ընթացքում դեսպանը տեղեկացվեց, որ հաջորդ շաբաթ առաջին հայ ուսանողը կժամանի Ռոնդինե` Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտից` միջազգային հարաբերություններ մասնգիտությամբ մագիստրատուրայում ուսումը շարունակելու նպատակով:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Ռոնդինեի պատվիրակությունը առաջին անգամ ս.թ. հուլիսին կայցելի տարաշարջան` այդ թվում Հայաստան, ուր ՀՀ ղեկավարությանը կհանձնի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իր ընդունված 14 կետանոց Հռչակագիրը: Դեսպանը հատուկ շեշտեց այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելության անհրաժեշտությունը և Ռոնդինեում ԼՂՀ-ից ուսանող ունենալու կարևորությունը:
Այնուհետև Ռոնդինեւոմ տեղի ունեցավ դեսպան Ռ.Կարապետյանի հանդիպումը իտալացի շուրջ 30 գործարարների հետ, որի ընթացքում դեսպանը ներկայացրեց Հայաստանում ներդրումային հնարավորությունները, հայ-իտալական առևտրատնտեսական համագործակցության ներկայիս իրավիճակն ու հեռանկարային ոլորտները: Ներկաներին բաժանվեցին իտալերեն լեզվով տեղեկատվական գրքույկներ Հայաստանի տնտեսության և մշակույթի մասին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: