• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Իտալիայում ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանի հանդիպումը Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի հետ

23 հունիսի, 2010
Իտալիայում ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանի հանդիպումը Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

2010թ. ապրիլի 22-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանը հանդիպում ունեցավ Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջ.Ֆինիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների խորացման, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման, հայ-իտալական առնչությունների հարուստ պատմության հանրայնացման հետ կապված մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվեց համագործակցության մակարդակի բարձրացումը` ներդրումային և մշակութային խոշոր ծրագրերի, ինչպես նաև փոխայցելությունների իրականացմամբ:
Այնուհետև դեսպան Ռ.Կարապետյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի ներկայիս իրավիճակը` մանրամասն անդրադարձ կատարելով ադրբեջանական վերջին հարձակմանը: Դեսպանը անհրաժեշտ համարեց Իտալիայի և ընդհանրապես միջազգային հանրության կողմից անհանդուրժողական կեցվածքի որդեգրումը Ադրբեջանի նման գործողությունների նկատմամբ:
Ջ.Ֆինին իր հերթին նշեց Իտալիայի հավասարակշիռ մոտեցումը հիմնախնդրի նկատմամբ` ընդգծելով »խորհրդային ծանր ժառանգության« փաստն ու հայկական կողմի խոհեմ և հետևողական քաղաքականությունը ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Պատգամավորների պալատի նախագահը բարձր գնահատեց հայկական դիվանագիտությունը, որին հաջողվել է »Հայաստանի համար առավել շահեկան դիրք և վստահելի գործընկերոջ համբավ ապահովել միջազգային ասպարեզում«:
ՀՀ դեսպանը վերահաստատեց Ջ.Ֆինիին Հայաստան ացելելու հրավերը` հույս հայտնելով, որ այն կդառնա առաջին բարձրաստիճան այցելությունը Հայաստան իտալական կողմից դիվ. հարաբերությունների հաստատումից ի վեր և զգալի խթան կհանդիսանա հարաբերությունների զարգացման համար:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: