• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Հայաստանի եւ Սլովենիայի արտգործնախարարների հանդիպումը

11 հոկտեմբերի, 2010

 

Հոկտեմբերի 11-ինՀայաստանիարտաքինգործերինախարարԷդվարդՆալբանդյանը հանդիպեց Սլովենիայի նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում Երեւան ժամանած իր սլովեն գործընկեր Սամուել Ժբոգարի հետ:
 
            Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Երկկողմ հարաբերությունների պատմության մեջ Սլովենիայի Նախագահի առաջին այցելությունը Հայաստան նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ համագործակցությանը եւ այսօր ստորագրված համաձայնագրերը, ինչպես նաեւ Նախագահ Թյիրկի այցելության շրջանակներում կայանալիք ներկայացուցչական գործարար համաժողովը փոխգործակցության նոր փուլի առաջին քայլերն են»:
 
            Նախարարները շարունակեցին սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում ունեցած քննարկումները հայ-սլովենական օրակարգի հարցերի շուրջ, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
 
            Էդվարդ Նալբանդյանն ու Սամուել Ժբոգարն անդրադարձան Հայաստան –Եվրոպական Միություն հարաբերություններին, այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերին եւ տարեվերջին կայանալիք Արեւելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
 
Հայաստանի եւ Սլովենիայի արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին վերջերս ակտիվացած մշակութային փոխանակումների առնչությամբ, մասնավորապես` այս տարվա սկզբին Սլովենիայում կայացած Հայաստանի մշակույթի փառատոնի կապակցությամբ եւ կարեւորեցին նմանօրինակ միջոցառումների պարբերական կազմակերպումը:
 
            Հանդիպումից առաջ նախարարներ Նալբանդյանն ու Ժբոգարը բացեցին հայ-սլովենական գործարար համաժողովը, որին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել շուրջ հինգ տասնյակ սլովեն գործարար:
Հանդիպման կադրերը հնարավոր է ձեռք բերել հետեւյալ ինտերնետային կայքից` http://mail.mfa.am/video/video.html:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: