• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Դեսպան Ռուբեն Կարապետյանի հանդիպումները Արտաքսված եւ վտարանդի անձանց Եվրոպական միության գլխավոր քարտուղարի եւ Տրիեստի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ

02 հլս, 2025

Դեկտեմբերի 2-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը Տրիեստ քաղաքում հանդիպում է ունեցել Արտաքսված եւ վտարանդի անձանց Եվրոպական միության /ԱՎԱԵՄ/ գլխավոր քարտուղար Մասսիմիլիանո Լակոտայի հետ: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ ԱՎԱԵՄ միջեւ համագործակցության զարգացման անհրաժեշտությանը, ինչը հնարավորություն կընձեռի նախաձեռնել մի շարք համատեղ ծրագրեր, որոնք միտված կլինեն ծանոթացնելու Եվրոպական երկրների հասարակության լայն շերտերին Օսմանյան կայսրությունից բռնի կերպով տեղահանված Հայ ժողովրդի պատմական եւ մշակութային ժառանգությանը` որպես Եվրոպական արժեհամակարգի անբաժան մասի` ապահովելով դրա պահպանությունն ու պաշտպանությունը Հայ ժողովրդի ծագման տարածքներում: 

Դեսպան Կարապետյանը կարեւորել է, որպեսզի մշակվելիք ծրագրերում ընդգրկվեն նաեւ Ադրբեջանից եւ Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտումների միջոցով տեղահանված հարյուր հազարավոր հայերի իրավունքների պաշտպանության ու վերականգնման հետ կապված առկա խնդիրները: Այդպիսի ծրագրերը, դեսպանի համոզմամբ, թույլ կտան ներկայացնել եվրոպական հասարակությանը տարածաշրջանում արտաքսված եւ վտարանդի անձանց հետ կապված իրական պատկերը` դրանով իսկ կանխարգելելով Ադրբեջանի քարոզչության հետեւանքով այդ հարցում միակողմանի կարծիքի ձեւավորման հնարավորությունը:
 
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, հիշյալ ծրագրերի մշակումն ու իրագործումը խթանելու նպատակով, 2011թ. գարնանը կազմակերպել ԱՎԱԵՄ պատվիրակության այցը Հայաստան, որի ընթացքում կողմերի միջեւ կստորագրվի համագործակցության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ:
 
Կողմերը նաեւ պայմանավորվել են 2011թ. ամռանը Տրիեստում անցկացնել «Հայաստանի օր», որի շրջանակներում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված միջազգային գիտաժողով` Իտալիայի բարձրաստիճան պաշտոնյաների, եվրոպական մի շարք երկրների դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: 
 
Դեկտեմբերի 3-ին դեսպան Կարապետյանը հանդիպում է ունեցել Տրիեստի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Անտոնիո Պաոլետտիի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջեւ գոյություն ունեցող առեւտրատնտեսական հարաբերությունների մակարդակին` ընդգծելով դրանց զարգացման համար ներուժի եւ հնարավորությունների առկայությունը:
           
Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2011թ. ընթացքում Տրիեստում կազմակերպել գործարար համաժողով, որի ընթացքում բիզնեսի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներգրավված երկու երկրների գործարարները հնարավորություն կունենան տեղում միմյանց ներկայացնել եւ քննարկել իրենց առաջարկներն ու բիզնես-ծրագրերը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: