• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԼՂ հիմնախնդրի լուսաբանմանն ուղղված նախաձեռնության և Իտալիայում ՀՀ դեսպան Ռ. Կարապետյանի հարցազրույցի մասին

14 հունվարի, 2011

 

2011թ. հունվարին Իտալիայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ Հռոմի Մալոյան մշակութային կենտրոնում կազմակերպվեց մամուլի ասուլիս, ուր հայտարարվեց ”Լեռնային Ղարաբաղի համար իտալական նախաձեռնության” մասին, որը նպատակ ունի ծանոթացնել իտալական հասարակությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ու Արցախի պատմության հետ: 
Այդ նպատակով համացանցում ստեղծվել է հատուկ կայքէջ` www.karabakh.it -հասցեով, ուր տեղադրված են նյութեր ոչ միայն ԼՂ հիմնախնդրի, այլև վերջինիս կարգավորման ուղղությամբ կարևորագույն զարգացումների ու ԼՂՀ անկախ պետականության ներկայիս անցուդարձի վերաբերյալ:
Նշված նախաձեռնության ներքո վերջերս լույս տեսավ Արցախի պատմությանն ու նրա ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին նվիրված իտալերեն լեզվով առաջին  գիրքը: Այն հեղինակել է Էմանուելե Ալիպրանդին /Emanuele Aliprandi/ և վեռնագրված է “Ղարաբաղի իրավունքները` փոքր երկրի և մեծ ժողովրդի պատմություն”: 
 Ս. թ. Հունվարի 13-ին դեսպան Ռ. Կարապետյնը հարցազրույց տվեց “Roma Uno” Հռոմում հեռառձակվող առաջին հեռուստաալիքին:
Հարցազրույցը կայացավ “Պետությունները Հռոմում” հաղորդաշարի շրջանակներում և տևեց 30 րոպե: Հարցազրույցի ընթացքում Ռ.Կարապետյանը պատասխանեց հայ-իտալական հարաբերություններին, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, իտալահայ համայնքին վերաբերող մի շարք հարցերին: Հաղորդման ժամանակ հատուկ անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանությանը:
Հարցազրույցի ընթացքում հեռուստադիտողներին ցուցադրվեցին Հայաստանի վերաբերյալ տարբեր տեսանյութեր, ինչպես նաև լուսանկարներ Գ.Վիգոյի “Հայաստանի Սուրբ հողը” գրքից:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: