• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Դեսպան Ռուբեն Կարապետյանի այցը Խորվաթիա

17 փետրվարի, 2011
Դեսպան Ռուբեն Կարապետյանի այցը Խորվաթիա
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Փետրվարի 15-17-ը Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչին հավատարմագրերը հանձնելու նպատակով դեսպան Ռուբեն Կարապետյանը գտնվում էր Զագրեբում, ուր հանդիպումներ ունեցավ նաեւ Խորվաթիայի խորհրդարանի խոսնակ Լուկա Բեբիչին, Խորվաթիայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղարներ Անդրեյ Պլենկովիչին եւ Մարիո Նոբոլիոյին, ինչպես նաեւ Խորվաթիայի նախագահի արտաքին հարցերով խորհրդական, դեսպան Յոսկո Պարոյի հետ:             
 
Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք բարձր գնահատվեց հայ-խորվաթական համագործակցության ներկա մակարդակը եւ նշվեց երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Այդ իմաստով դեսպան Կարապետյանը առանցքային համարեց Խորվաթիայի նախագահի Հայաստան կայանալիք պաշտոնական այցն այս տարվա ընթացքում:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները, հատուկ անդրադարձ կատարվեց առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ու համատեղ նախագծերի իրականացման անհրաժեշտությանը:                 
 
Դեսպան Կարապետյանը Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Բեբիչի հետ քննարկեց առաջիկայում նրա Հայաստան կայանալիք պաշտոնական այցելության մանրամասները, ինչպես նաեւ խորհրդարանական համագործակցության սերտացման հետ կապված հարցեր: Հանդիպման ընթացքում Լուկա Բեբիչն ընդգծեց հայ ժողովրդի պատմական բացառիկ դերակատարությունն ու շոշափելի ներդրումը եվրոպական մշակութային ժառանգության մեջ եւ Խորվաթիայի խորհրդարանի աջակցությունը հայտնեց Հայաստանի եվրաինտեգրման հետ կապված գործընթացում: Կարեւորվեց խորհրդարանական ուղղակի կապերի խթանումը, փոխայցելությունների եւ ճանաչողական տարբեր բնույթի միջոցառումների իրականացումը երկու երկրների խորհրդարաններում:
           
Դեսպան Կարապետյանը Խորվաթիայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղարներ Պլենկովիչի եւ Նոբոլիոյի, ինչպես նաև Խորվաթիայի նախագահի արտաքին հարցերով խորհրդական, դեսպան Պարոյի հետ քննարկեց երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: Դեսպան Կարապետյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ներկա վիճակը, անդրադարձ կատարեց
տարածաշրջանային խնդիրներին: Հանդիպումների ընթացքում նշվեց երկկողմ համագործակցության առկա հզոր ներուժը եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակելու գործնական ծրագիր հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: