• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուսաբանող իտալերեն գրքերի շնորհանդես Իտալիայում

27 մայիսի, 2011
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուսաբանող իտալերեն գրքերի շնորհանդես Իտալիայում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Ընթացիկ տարում Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո հրատարակվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուսաբանող իտալերեն երկու գիրք` Էմանուելե Ալիպրանդիի «Ղարաբաղի իրավունքները. փոքր երկրի եւ մեծ ժողովրդի պատմություն» եւ պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի «Ղարաբաղի խնդիրը. փշոտ ճանապարհ դեպի ազատություն եւ անկախություն», որոնց շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 25-ին Իտալիայում ՀՀ դեսպանության եւ Իտալիայի Արտաքին գործերի նախարարության հովանու ներքո գործող Միջազգային կազմակերպությունների իտալական ընկերության (ՄԿԻԸ) (Società Italiana per l’Organizzazione Internazionale – SIOI) համատեղ կազմակերպմամբ: ՄԿԻԸ հանդիսանում է Իտալիայի ԱԳՆ համար դիվանագիտական տարբեր դասընթացներ կազմակերպող եւ իրականացնող ամենահեղինակավոր հաստատությունը:
Միջոցամանը ելույթներով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը, երկու գրքերի հեղինակները` պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանն ու Էմանուելե Ալիպրանդին, ինչպես նաեւ հայագետ, պատմաբան Մարկո Բայսը: Միջոցառումը վարում էր հայտնի վերլուծաբան պրոֆ. Ալեսանդրո Պոլիտին:
Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը իր ելույթում մասնավորապես նշեց, որ «միջոցառումն ունի երկակի կարեւորություն` ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ոչ միայն առաջին անգամ իտալերեն լեզվով գիտական նման աշխատանքներ հրատարակելու, այլեւ առաջին անգամ Իտալիայի ԱԳՆ ռազմավարական կենտրոնում Հարավային Կովկասի համար առանցքային նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ միջոցառում կազմակերպելու տեսանկյունից»:
Դեսպան Կարապետյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացը, ինչպես նաեւ այդ գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դրսեւորումները: Նա հավելեց, որ «Արցախի անկախության միջազգային ճանաչումն անխուսափելի է»:
Այնուհետեւ ելույթ ունեցողները ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ծագման պատճառներն ու հակամարտության ընթացքը, ներկայիս կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ անդրադարձան Արցախի պատմությանն ու նրա հարուստ պատմամշակութային ժառանգությանը:
Միջոցառմանը, որը տեղի ունեցավ ՄԿԻԸ-ի նստավայրում, ներկա էին ընթացիկ դիվանագիտական դասընթացներին մասնակցող ուսանողներ, իտալացի եւ օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետներ, իտալական համալսարանների ու գիտական հաստատությունների ղեկավարներ, իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: