• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀՀ Դեսպան Ռուբեն Կարապետյանի աշխատանքային այցը Պալերմո

14 հունիսի, 2011

 

Հունիսի 9-11-ը Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը աշխատանքային այցով գտնվում էր Պալերմոյում` Սիցիլիայի նահանգային և քաղաքային իշխանությունների, ինչպես նաև գործարար շրջանակների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:
 
Հունիսի 9-ին Հայաստանի դեսպանը հանդիպեց Սիցիլիայի Նահանգային Վեհաժողովի նախագահ Ֆրանչեսկո Կաշոյի (Francesco Cascio) և Պալերմոյի քաղաքապետ Դիեգո Կամարատայի (Diego Cammarata) հետ, որոնց հետ քննարկեց Հայաստանի և Սիցիլիայի միջև առևտրատնտեսական և մշակութային կապերի զարգացման հետ կապված հարցեր: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել սիցիլիացի գործարարների այցելությունը Հայաստան` տեղում ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով:
 
Նույն օրը Իտալիայում Հայաստանի դեսպանը մասնակցեց «Excelsior Hilton» հյուրանոցում կազմակերպված գործարար համաժողովին, որին ներկա էր նաև Սիցիլիայի նահանգի տնտեսական զարգացման նախարար Մարկո Վենտուրին (Marco Venturi): Ռուբեն Կարապետյանը նահանգի գործարարներին մանրամասն ներկայացրեց Հայաստանում ներդրումային հնարավորությունները, այդ ուղղությամբ կառավարության առաջնային ծրագրերը, ինչպես նաև ձևավորված բարենպաստ օրենսդրական դաշտը: Համաժողովի ավարտին դեսպանը պատասխանեց և պարզաբանումներ տվեց ներկաների հարցերին:
 
Այցի շրջանակներում Ռուբեն Կարապետյանն այցելեց Սիցիլիայի նահանգի կենտրոնական գրադարան: Գրադարանի տնօրեն Ֆրանչեսկո Վերգարա Կաֆարելլիի (Francesco Vergara Caffarelli) հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀՀ Ազգային գրադարանի, ինչպես նաև Մատենադարանի հետ համագործակցության հեռանկարները: Նշվեց, որ այդ համագործակցությունը հետաքրքրական կարող է լինել ինչպես գրականության փոխանակման, համատեղ հրատարակությունների իրականացման, այնպես էլ ձեռագրերի պահպանման ու վերականգնման առումով, քանի որ գրադարանը, բացի ձեռագրերի հարուստ հավաքածուից, ունի դրանց վերականգնման զարգացած և արդիական կենտրոն: Հանդիպման վերջում Կարապետյանը գրադարանին նվիրաբերեց իտալերեն լեզվով Իտալիայում հրատարակված գրքեր` Հայաստանի, հայ ժողովրդի պատմության ու Արցախի հիմնախնդրի վերաբերյալ:
 
Պալերմո այցելության ընթացքում ՀՀ դեսպանը դասախոսություն կարդաց Պալերմոյի Ռոտարի ակումբում (Rotary Club Palermo), որի ժամանակ ցուցադրվեց «Հայաստան` Նոյի երկիր» ֆիլմը: Ակումբի անդամներին դեսպանը ներկայացրեց Հայաստանը, նրա անցյալն ու ներկան, պատասխանեց Հայաստանի վերաբերյալ ներկաներին հուզող բազմաթիվ հարցերի:
 
Այցի վերջին օրը դեսպան Կարապետյանը հարցազրույց տվեց Սիցիլիայի «Giornale di Sicilia» օրաթերթին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: