• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելեց Վենետիկ

05 հոկտեմբերի, 2011
Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելեց Վենետիկ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 3-4-ը Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում էր Վենետիկում` դեկտեմբերին քաղաքի երեք կենտրոնական թանգարաններում Հայաստանի եւ Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո Հայ գրատպության 500 ամյակին նվիրված «Հայաստան. մի քաղաքակրթության պատմություն» խորագիրը կրող կայանալիք ցուցահանդեսի հետ կապված մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

Այցելության առաջին օրը դեսպան Կարապետյանը հանդիպեց Վենետիկի քաղաքապետ Ջիորջիո Օրսոնիի հետ: Հանդիպման ընթացքում կարեւորվեց դեկտեմբերին կայանալիք ցուցահանդեսի կազմակերպումը, որը երկուստեք գնահատվեց որպես մշակութային կապերի խթանմանն ուղղված օրինակելի ձեռնարկ: Զրուցակիցները ընդգծեցին հայ-վենետիկյան պատմական առնչությունների բացառիկ բնույթը եւ այդ երբեմնի հզոր կապերի վերականգնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվեց Երեւանի եւ Վենետիկի միջեւ համագործակցության հնարավորությունը:

Դեսպան Կարապետյանը եւ քաղաքապետ Օրսոնին պայմանավորվածություն ձեռք բերեցին ցուցահանդեսի բացմանը զուգահեռ Վենետիկի կենտրոնական Սան Մարկո տաճարում կազմակերպել հայ հոգեւոր երաժշտության համերգ:

Այցի շրջանակներում հոկտեմբերի 4-ին դեսպան Կարապետյանը ելույթ ունեցավ Հայաստանի եւ Վենետո մարզի միջեւ զբոսաշրջության խթանմանը նվիրված «Սուրբ Ղազարից դեպի Արարատ» խորագիրը կրող աշխատանքային համաժողովի բացմանը, որը կազմակերպել էին ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամը, Իտալիայի Վենետո մարզն ու Վենետիկի առեւտրի պալատը:

Ռուբեն Կարապետյանը հայկական եւ իտալական զբոսաշրջային ընկերությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին կոչ արեց ակտիվացնել գործունեությունը երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ եւ գոհունակությամբ նշեց վերջին տարիներին Հայաստան այցելող իտալացի զբոսաշրջիկների թվի կտրուկ ավելացման փաստը:

ՀՀ դեսպանն իր ելույթում ներկայացրեց նաեւ զբոսաշրջության ոլորտում Հայաստան-Վենետո համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաեւ տեղեկություններ հաղորդեց դեկտեմբերին Վենետիկում Հայ գրատպության 500 ամյակին նվիրված «Հայաստան. մի քաղաքակրթության պատմություն» կայանալիք ցուցահանդեսի վերաբերյալ, որն ազդարարելու է հոբելյանական տարվա մեկնարկը:

Նույն օրը դեսպանը հանդիպումներ ունեցավ Վենետիկի քաղաքային եւ Վենետոյի նահանգային իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ այցելեց Սուրբ Ղազար կղզի, ուր Մխիթարյան միաբանության Աբբահայր Եղիա Քիլաղբյանի հետ քննարկեց դեսպանության եւ Միաբանության համագործակցության, ինչպես նաեւ դեկտեմբերին կայանալիք համահայկական կարեւորություն ունեցող ցուցահանդեսին Միաբանության մասնակցության հետ կապված մի շարք հարցեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: