• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Դեսպան Կարապետյանի այցը Իտալիայի Լացիո նահանգ

19 հոկտեմբերի, 2011

 

Հոկտեմբերի 19-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը այցելեց Լացիո նահանգի Չիվիտավեկկիա քաղաքը, որը հանդիսանում է Իտալիայի կարեւորագույն ծովային նավահանգիստներից մեկը:
Այցի շրջանակներում ՀՀ դեսպանն այցելեց քաղաքում գտնվող եւ նահանգի միակ «ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան» տիտղոսը կրող Անտոնիո դե Կուրտիսի անվան միջնակարգ դպրոց: Հատկանշական է, որ ընթացիկ տարում Չիվիտավեկկիայի դպրոցի «քույր դպրոց» էր հայտարարվել Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը: 
            Հանդիպմանն աշակերտները պատրաստել էին երաժշտական ծրագիր, որից հետո Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքապետ Ալեսսանդրո Բատտիլոկիոն ներկայացրեց ընթացիկ ամռանը Երեւան այցելության տեսանյութը:
            Դեսպանը դպրոցի սաներին փոխանցեց իրենց Երեւանի ընկերների ողջույնները եւ խոստացավ բարեկամությունը սերտացնելու նպատակով փախայցելություններ կազմակերպել` հատուկ շեշտելով մանկական հասակում հաստատված ընկերության ամրությունն ու առավելությունը, որը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում: Դեսպանը դպրոցականներին տեղեկացրեց, որ Հայաստանում դպրոցներում որպես ուսումնական ծրագիր ընդգրկվել է ճատրակը, որը աշխարհի ամենահին եւ իմաստուն խաղերից մեկն է, եւ դա հաշվի առնելով` Ռուբեն Կարապետյանը դպրոցին նվիրեց Հայաստանի քարերից պատրաստված ճատրակ:

            Այնուհետեւ դեսպանը այցելեց Լացիո նահանգի Տոլֆա քաղաք, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Լուիջի Լանդիի հետ: Հանդիպմանը երկուստեք կարեւորվեց ապակենտրոնացված համագործակցության զարգացումը` այն դիտարկելով երկկողմ հարաբերությունների առավել զարգացման եւ խորացման հիմք

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: