• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Արտգործնախարարն ընդունեց Իտալիայի Սենատի պատվիրակությանը

21 հոկտեմբերի, 2011
Արտգործնախարարն ընդունեց Իտալիայի Սենատի պատվիրակությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբադյանն ընդունեց Իտալիայի Սենատի պատվիրակությանը` Եվրոպական միության քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամներ Ռոսանա Բոլդիին, Կրիստիանո դե Եկերին եւ Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ
Ալբերտինա Սոլիանիին:
 
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական բարեկամական կապերն ավանդական բնույթ ունեն, եւ Հայաստանը շահագրգռված է թե' երկկողմ և թե' բազմակողմ բնագավառներում Իտալիայի հետ փոխգործակցության զարգացմամբ եւ ընդգծեց խորհրդարանական ձեւաչափի կարեւոր նշանակությունը միջպետական համագործակցության զարգացման համար:
 
         Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` իտալացի խորհրդարանականները նշեցին, որ Հայաստան են ժամանել Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցությունը խթանելու, Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների ներկա վիճակը եւ հեռանկարները քննարկելու, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու նպատակով, եւ հավաստիացրեցին, որ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ բարեկամական հարաբերությունների խորացման գործին:
 
         Հանդիպմանը քննարկում ծավալվեց հայ-իտալական հարաբերությունների առավել ամրապնդման, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության,  տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ:
 
Հանդիպման տեսանյութը կարելի է բեռնել հետեւյալ ինտերնետային կայքից` http://www.mfa.am/video/video.html
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: