• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի իտալական «Եվրասիա» ամսագրին տված հարցազրույցի վերաբերյալ

03 նոյեմբերի, 2011

Իտալիայի "Եվրասիա. Աշխարհաքաղաքական ուսումնասիրությունների ամսագրի" ս.թ. նոյեմբերի համարում հրապարակվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանի հարցազրույցը "Հայաստանը, Իտալիան .... և արաբական հեղափոխությունները"` հայ-իտալական պատմական առնչությունների, երկկողմ համագործակցության ներկայիս վիճակի և հեռանկարների, ինչպես նաև արաբական աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ:

Ծավալուն հարցազրույցում զգալի տեղ է հատկացված ԼՂՀ հիմնախնդրի էության պարզաբանմանն ու կարգավորման վերջին զարգացումներին: Այդ կապակցությամբ դեսպանը շեշտել է, որ ՀՀ դիրքորոշումն այսօր համընկնում է հակամարտության կարգավորման գործընթացքում ներգրավված միջնորդ երկրների դիրքորոշմանը, ինչը վկայում է հայկական դիվանագիտության արդյունավետության մասին: Մինչ այդ ծավալվող հայատյաց քարոզչության ֆոնին Բաքուն որդեգրել է սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն, որն ապակայունացնում է տարածաշրջանը, իսկ ադրբեջանական կողմից զինադադարի խախտման հարյուրավոր դեպքերը սպառնում են նոր պատերազմի վերսկսումով: Ըստ դեսպանի, Ադրբեջանն ակնհայտորեն բանակցությունների ձախողմանն ուղղված մարտավարություն է որդեգրել` դրանով իսկ հակադրվելով ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային հանրությանը:

Ռ.Կարապետյանը հարցազրույցում անդրադարձել է ՀՀ հարաբերություններին ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ, այդ առիթով ընդգծելով ՀՀ արտաքին քաղաքականության հատկանշական հաջողությունը` տարածաշրջանում ներգրավված վերոհիշյալ ուժերի, ինչպես նաև Իրանի հետ առկա հավասարաչափ գերազանց հարաբերությունների առկայությունը, ինչը չի կարելի ասել նախկին ԽՍՀՄ որևէ այլ հանրապետության մասին:

Դեսպանն անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին ու արաբական աշխարհի հետ Հայաստանի հարաբերություններին:


Հարցազրույցը իտալերեն լեզվով հնարավոր է կարդալ համացանցային հետևյալ հասցեով.

http://www.eurasia-rivista.org/armenia-italia-e-rivolte-arabe-intervista-allambasciatore-armeno/11946/:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: