• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

«Դվին` հայկական մայրաքաղաք Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողության մասին

10 նոյեմբերի, 2011

Ս.թ. նոյեմբերի 8-ին Հռոմի քաղաքապետարանի «Մետաքսի ճանապարհներ» նախագծի շրջանակներում, քաղաքի սրտում` Նավոնա հրապարակի վրա գտնվող «Բրասկի թանգարանում» տեղի ունեցավ «ԴՎԻՆ` ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԱՍԻԱՅԻ ՄԻՋԵՎ» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որը նախաձեռնվել եւ կազմակերպվել էր Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ` ՀՀ Մշակույթի նախարարության գործնական աջակցությամբ, ՀՀ Պատմության թանգարանի մասնակցությամբ, Հռոմի քաղաքապետարանի Մշակութային ժառանգության գլխավոր վարչության եւ Zètema ընկերության հետ սերտ համագործակցությամբ:

Թանգարանի երեք ցուցասրահներում ներկայացված էին Դվինի հարուստ պատմամշակութային` ճարտարապետական, տնտեսական եւ հոգեւոր արժեքները:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը իրականացրեցին Հռոմի քաղաքապետարանի մշակութային ժառանգության գլխավոր վարչության պետ Ումբերտո Բրոկկոլին եւ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը:

Իր զգացական ելույթում Ու.Բրոկկոլին նշեց, որ «Հռոմի համար պատիվ է ներկայացնել հայկական հարուստ ժառանգության մի կարեւոր մասնիկ, որը սերտորեն շաղկապված է հռոմեացիների հետ»: Նա ասաց, որ «մենք իտալացիներս հպարտությամբ կարող ենք նշել, որ մեր եւ հայերի մշակույթը մեկ միասնական մշակույթ է»: Բարձր գնահատելով հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ, Ու. Բրոկկոլին հատկապես առանձնացրեց` ճարտարապետության, երաժշտության եւ մանրանկարչության ոլորտները:

Դեսպան Ռ.Կարապետյանն իր խոսքում նշեց, որ Դվին քաղաքը աշխարհի հնագույն բնակավայրերից է: Այն հիմնադրվել է դեռեւս մ.թ.ա. 3 հազարամյակին եւ հանդիսացել է արվեստների եւ մշակույթի քաղաք: «428 թվականին հռչակվելով Հայաստանի մայրաքաղաք` Դվինը վերածվեց խոշորագույն տնտեսական, քաղաքական, մշակութային եւ հոգեւոր կենտրոնի: Նա հիրավի դարձավ Արեւելքը Արեւմուտքի հետ կամրջող Մետաքսի մեծ ճանապարհի մայրաքաղաք»:

Դեսպանը վստահություն հայտնեց, որ «Հավերժական» քաղաքում առաջին անգամ նման ցուցադրության կազմակերպումը մեծաթիվ իտալացիների ու զբոսաշրջիկների համար փայլուն առիթ է Հայաստանի պատմության ու հայ ժողովրդի հոգեւոր մշակութային կյանքի հետ ծանոթանալու համար եւ բացառիկ իրադարձություն է հանդիսանում Հայաստանի եւ Իտալիայի միջեւ մշակութային համագործակցության բնագավառում:

Ցուցահանդեսին ներկայացված էին արժեքավոր նմուշներ, որոնք այցելուներին պատկերացում են տալիս ոչ միայն Դվինի, այլ Հայաստանի մեկ այլ` արվեստների եւ մշակույթի հռչակավոր պատմական մայրաքաղաք Անիի մասին:

Բացման արարողությանը հայկական ժողովրդական երաժշտության համերգով հանդես եկավ դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը, այնուհետեւ տեղի ունեցավ պաշտոնական ընդունելությունը:

Միջոցառմանը ներկա էին Իտալիայի խորհրդարանի պատգամավորներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, մշակույթի եւ արվեստի, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2012թ. հունվարի 29-ը եւ այդ ընթացքում ծրագրվում են մի շարք միջոցառումներ` Հռոմեացիներին հայ ժողովրդի հարուստ պատմամշակութային ժառանգության հետ ծանոթացնելու ուղղությամբ: Այսպես, Հռոմի քաղաքապետարանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, արդեն իսկ հրավերներ են հղվել քաղաքի բոլոր միջնակարգ դպրոցների տնօրեններին` պատմություն դասավանդող ուսուցիչների այցելությունը ցուցահանդես կազմակերպելու նպատակով, որտեղ դեսպանության կողմից այդ առիթով կազմակերպվելու է դասախոսություն հայ ժողովրդի պատմության վերաբերյալ եւ համապատասխան նյութեր են բաժանվելու բոլոր մասնակիցներին` դպրոցներում հատուկ դասաժամ Հայաստանին տրամադրելու, ստացված նյութերն ու տեղեկատվությունը աշակերտներին փոխանցելու նպատակով:

 
Օգտակար հղումներ
 
http://www.romereports.com/palio/rome-presents-the-treasures-of-dvin-the-medieval-capital-of-armenia-english-5404.html
 
http://www.romereports.com/palio/roma-expone-los-tesoros-de-dvin-la-capital-medieval-de-armenia-spanish-5405.html
 
http://www.ilgiornale.it/cultura/la_magia_antiche_vie_seta_mostra_sularmenia/arte-mostre_roma-armenia-mostra-palazzo_braschi-via_seta-dvin/08-11-2011/articolo-id=555910-page=0-comments=1
 
http://www.arte.go.it/eventi/2011/e_2805.htm
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: