• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Հայաստանի եւ Իտալիայի արտգործնախարարների հանդիպումը

13 դեկտեմբերի, 2011

 

Դեկտեմբերի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Հռոմում է գտնվում աշխատանքային այցով Իտալիա ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Իտալիայի ԱԳ նախարար Ջուլիո Տերցիի հետ:
         «Ես ուրախ եմ հանդիպել Ձեզ Հռոմում եւ անձամբ շնորհավորել արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք առավել խորացնել մեր երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցությունը», - ասաց Էդվարդ Նալբանդյանը:
         Զրույցի ընթացքում երկուստեք նշվեց, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն, որը հիշարժան է բարի ավանդույթներով եւ փոխադարձ բարեկամության դրսեւորումներով, եւ այդ ամենը ամուր հիմք է ստեղծում հարաբերությունների առավել ամրապնդման եւ խորացման համար:  
         Հայաստանի եւ Իտալիայի արտգործնախարարներն անդրադարձան հայ-իտալական քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի:
         Մշակութային փոխանակումների տեսանկյունից նախարար Նալբանդյանը կարեւորեց Հռոմում «Դվին.ՀայաստանիմայրաքաղաքըԵվրոպայիեւԱսիայիմիջեւ»եւՎենետիկում«Հայաստան. Քաղաքակրթությանդրոշմներ»  ցուցահանդեսների անցկացումը եւ շնորհակալություն հայտնեց Իտալիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում մշակութային արժեքների վերականգնողական կենտրոնի հիմնադրման համար: 
         Բանակցությունների ընթացքում քննարկվեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերը:
         Հայաստանի եւ Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների: Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: