• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Դեսպան Կարապետյանի այցը Մալթայի Հանրապետություն

01 հլս, 2025

 

Հունվարի 25-28ը Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը գտնվում էր Մալթայի Հանրապետությունում` նախագահ Ջորջ Աբելային /George Abela/ իր հավատարմագրերը հանձնելու նպատակով:

Այցի առաջին օրը` հունվարի 25-ին, դեսպան Կարապետյանը Մալթայի ԱԳՆ Մշտական քարտուղար, դեսպան Ջոն Փոլ Գրեչին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը և քննարկեց հայ-մալթական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հաջորդ օրը` հունվարի 26-ին, Մալթայի Հանրապետության նախագահի պալատում տեղի ունեցավ հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողություն, որին հետևեց ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի և Մալթայի նախագահ Ջորջ Աբելայի առանձնազրույցը:

Զրույցի ընթացքում Ջորջ Աբելան ողջունեց Մալթայում առաջին անգամ ՀՀ դեսպանի նշանակումը և հույս հայտնեց, որ այն լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում: Իր հերթին դեսպան Կարապետյանը ընդգծեց Մալթայի հետ Հայաստանի ու հայ ժողովրդի ունեցած բազմադարյա կապերը` վստահեցնելով, որ «կանի առավելագույնը երկու քրիստոնեական հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող երկրների միջև կապերի խորացման ու ամրապնդման ուղղությամբ»:

Դեսպանը, Մալթայի նախագահին փոխանցելով ՀՀ նախագահի ողջույնները, հրավիրեց այցելել Հայաստան:

Նույն օրը Ռուբեն Կարապետյանը հանդիպում ունեցավ Մալթայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայքլ Ֆրենդոյի /Michael Frendo/ հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ-մալթական խորհրդարանական կապերի խթանման, փոխայցելությունների կազմակերպման հետ առնչվող հարցեր:

Մալթա այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպեց նաև իր կեցավայրում Մալթայի փոքրաթիվ հայ համայնքի /200-250 հոգի/ ներկայացուցիչների հետ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: