• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Հանրապետության նախագահ Ջորջ Աբելային

31 հունվարի, 2012

Հունվարի 25-28-ը Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը գտնվում էր Մալթայի Հանրապետությունում` նախագահ Ջորջ Աբելային /George Abela/ իր հավատարմագրերը հանձնելու եւ այդ երկրում որպես ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան հավատարմագրվելու /նստվայրը Հռոմում/ նպատակով:

Այցի առաջին օրը հունվարի 25-ին դեսպան Ռ.Կարապետյանը հանդիպում ունեցավ Մալթայի ԱԳՆ արարողակարգի եւ հյուպատոսական ծառայության ղեկավար, դեսպան Ջ.Պիզանիի հետ: Այնուհետեւ, Ռ.Կարապետյանը Մալթայի ԱԳՆ Մշտական քարտուղար, դեսպան Ջոն Փոլ Գրեչին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը եւ քննարկեց հայ-մալթական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հաջորդ օրը հունվարի 26-ին Մալթայի Հանրապետության նախագահի պալատում տեղի ունեցավ հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունը, որին հետեւեց առանձնազրույց ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանի եւ Մալթայի նախագահ Ջ.Աբելայի միջեւ: Զրույցի ընթացքում Ջ.Աբելան ողջունեց Մալթայում առաջին անգամ ՀՀ դեսպանի նշանակումը եւ հույս հայտնեց, որ այն լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար: Իր հեթին, դեսպան Ռ.Կարապետյանը նշեց Մալթայի հետ Հայաստանի ու հայ ժողովրդի ունեցած բազմադարյա կապերը եւ վստահեցրեց, որ «կգործադրի իր բոլոր ջանքերը երկու քրիստոնեական հարուստ պատմամշակությաին ժառանգություն ունեցող երկների միջեւ կապերի խորացման ու ամրապնդման ուղղությամբ»: Դեսպանը փոխանցելով ՀՀ նախագահի ողջույնները Մալթայի նախագահին հրավիրեց այցելել Հայաստան:
Առանձնազրույցից հետո ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանը իր տիկնոջ հետ մասնակցեց Սրբ.Անտոն պալատում Մալթայի նախագահի եւ նրա տիկնոջ անունից տրված պաշտոնական ճաշին:
Նույն օրը Ռ.Կարապետյանը հանդիպում ունեցավ Մալթայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայքլ Ֆրենդոյի /Michael Frendo/ հետ, որի ընթացքում քննարկեց հայ-մալթական խորհրդարանական կապերի խթանման, փոխայցելությունների կազմակերպման հետ առնչվող հարցեր:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: