• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Դեսպան Կարապետյանի այցը Իտալիայի Պուլիայի տարածաշրջան

17 փետրվարի, 2012

Փետրվարի 17-20-ը ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում էր Իտալիայի Պուլիայի տարածաշրջանում` Նարդոյում  Սրբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնին մասնակցելու, ինչպես նաև Բարիում և այլ քաղաքներում  հայկական պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով:  
 ՀՀ դեսպանի այցի առաջին օրը Նարդոյի քաղաքապետարանում տեղի է ունեցել  պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել  Նարդոյի քաղաքապետ Մարչելո Ռիզին /Marcello Risi/, քաղաքային խորհրդի նախագահ Ա. Տիենեն ու անդամները, ինչպես նաև գիտնականներ Մարիա Ռոսարիա Տամբլեն և Դոնատո Ջիանկարլո դե Պասկալիսը, որոնք ներկայացրեցին իրենց կողմից հեղինակած և նոր հրատարակված գիրքը` «Կապերը Հայաստանի և Նարդոյի միջև. Սրբ.Գրիգոր Լուսավորչի պաշտամունքը»:
 Իր հերթին դեսպան Կարապետյանը քաղաքային իշխանություններին ուղղված իր ողջույնի խոսքում նշել է, որ «ընդհանրապես ժողովուրդների միջև հոգևոր կապերը ամենահզորն են և հարատև: Այդ իմաստով հայ-իտալական առնչությունները բացառիկ  են: Նարդոն էլ դրա վառ ապացույցն է, ուր պաշտում են աշխարհի առաջին քրիստոնյա պետության առաջին հոգևոր առաջնորդին` Սրբ. Գրիգոր Լուսավորչին»: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը պաշտպանել է այս քաղաքը 1743թ. երկրաշարժից, նա կպաշտպանի Նարդոն նաև ապագայում` մեզ ներկաներիս ժառանգելով հավերժ ամուր պահել հայ-իտալական բարեկամությունն ու մեր երկու ժողովուրդների միջև առկա այս բացառիկ հոգևոր կապը », –շեշտել է Հայաստանի դեսպանը:
 Քաղաքապետի հետ կայացած առանձնազրույցի ընթացքում Ռուբեն Կարապետյանը խոստացել է աջակցել Նարդոյի և Հայաստանի միջև կապերի զարգացման ուղղությամբ համապարփակ աշխատանքային ծրագրի մշակման և իրականացման գործում` մշակութային, տնտեսական և զբոսաշրջության ոլորտներում: 
 Նարդոյում ՀՀ դեսպանը հանդիպել է նահանգի հոգևոր առաջնորդին, արքեպիսկոպոս Դոմենիկո Կալիանդրոյին /Mons. Domenico Caliandro/,  մասնակցել է քաղաքի կենտրոնական եկեղեցում Սրբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված պատարագին, ինչպես նաև քաղաքային տարեկան երթին, որի ընթացքում հոգևոր և աշխարհիկ իշխանությունները բնակիչների հետ միասին հանդիսավոր կերպով շրջում են ամբողջ քաղաքով ` Սրբ. Գրիգոր Լուսավորչի  կիսանդրու հետ: 
 Այցի ընթացքում դեսպան Կարապետյանը հանդիպել է նաև նահանգի գործարարներին, որոնց հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հաստատման հնարավորությունները:
 Տեղեկանք: Սրբ. Գրիգոր /San Gregorio/ եկեղեցին 10-12 դարերում ծառայել է որպես հայկական եկեղեցի Բարիում ձևավորված հայկական համայնքի համար:Պուլիայի տարածաշրջանում Սրբ. Գրիգոր Լուսավորչից բացի տարածված է նաև Սեբաստիայից հայազգի Սուրբ Վլասի  /San Biaggio/ պաշտամունքը, որը մինչ օրս հանդիսանում է Պուլիայի երեք քաղաքների, ինչպես նաև Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքի հավանավոր/պաշտպան Սուրբը: 
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: