• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀՀ դեսպան Ռուբեն Դեսպան Կարապետյանի այցը Սլովենիա

05 մարտի, 2012
ՀՀ դեսպան Ռուբեն Դեսպան Կարապետյանի այցը Սլովենիա
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 5-7-ը ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը աշխատանքային այցով գտնվում էր Սլովենիայում: Այցի ընթացքում դեսպան Կարապետյանը  մասնակցել է Լյուբլյանայում ՀՀ պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացմանը, ինչպես նաև ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ:  
Մարտի 5-ին ՀՀ դեսպանը այցելել է Սլովենիայի ԱԳՆ,  ուր երկկողմ տնտեսական համագործակցության և եվրոպական ու երկկողմ քաղաքական վարչության պետերի հետ քննարկել է հայ-սլովենական համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ: 
Մարտի 6-ին  Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ  Գրեգոր Վիրանտին /Gregor Virant/, որն այդ պաշտոնում էր ընտրվել 2011թ. դեկտեմբերին: Դեսպանը ԱԺ նախագահի հետ քննարկեց միջխորհրդարանական կապերի ու հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվեցին երկու խորհրդարաններում բարեկամության խմբերի գործունեությունը, փոխայցելությունների իրականացումն ու միջազգային կազմակերպություններում միմյանց համար կարևոր հարցերի շուրջ աջակցության ցուցաբերումը:
Նույն օրը` երեկոյան, ՀՀ պատվավոր հյուպատոսության բացման կապակցությամբ կազմակերպվել էր ընդունելություն, որին ներկա էին Սլովենիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, այլ երկրների պատվավոր հյուպատոսներ, գործարար և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ: Ընդունելությանը ելույթներով  հանդես եկան ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը եւ Սլովենիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Տոմաշ Կունստելը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: