• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի հանդիպումը Իտալիայի տարածաշրջանային գործերի, զբոսաշրջության եւ սպորտի նախարար Պիեռո Նյուդիի հետ

20 մարտի, 2012
ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի հանդիպումը Իտալիայի տարածաշրջանային գործերի, զբոսաշրջության եւ սպորտի նախարար Պիեռո Նյուդիի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 20-ին ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանը հանդիպում ունեցավ Իտալիայի տարածաշրջանային գործերի, զբոսաշրջության եւ սպորտի նախարար Պիեռո Նյուդիի հետ /Piero Gnudi/, որի ընթացքում քննարկեց նշված բնագավառներում հայ-իտալական համագործակցության խորացման հետ կապված հարցեր:

Դեսպանը նախարար Նյուդիին տեղեկացրեց այն մասին, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ 2009թ. ի վեր օդային ուղիղ կապի հաստատումից հետո և իրականացված հետեւողական քարոզչության շնորհիվ, արձանագրվել է շոշափելի առաջընթաց զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության մեջ: Այս ընթացքում իտալացի զբոսաշրջիկների թիվը գրեթե եռապատկվել է` 2011թ. կազմելով Հայաստան այցելող ողջ զբոսաշրջիկների շուրջ 18 տոկոսը: Դեսպանը տեղեկացրեց նաեւ, որ Իտալիայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպվել են զբոսաշրջության ոլորտի հայ-իտալական երկու համաժողովներ Վենետիկում եւ Կալյարիում, ինչպես նաեւ «Սուրբ Ղազարից մինչեւ Հայաստան» նախագծի շրջանակներում ս.թ. մարտի 30-ին Երեւանում  նախատեսվում է անցկացնել «Հայաստան Զբոսարջության զարգացման հնարավորությունները» գործարար համաժողով: Դեսպան Ռ.Կարապետյանը նախարարին հայտնեց, որ ընթացիկ տարվա նոյեմբերին Իտալիայի Պեստումի հեղինակավոր 15-րդ միջազգային հնագիտական զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանը կմասնակցի Պատվավոր հյուրի կարգավիճակով:

Հաշվի առնելով վերոհիշյալը, պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում երկու երկրների միջեւ Զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայանգիր ստորագրելու վերաբերյալ:  Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Իտալիայի նահանգների ու քաղաքների միջեւ միջեւ ապակենտրոնացված համագործակցության սերտացումը: Գոհունակությամբ արձանագրվեց, որ վերջին երկու տարվա ընթացքում  համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել Իտալիայի եւ Հայաստանի 6 վարչատարածքային /մարզային եւ քաղաքային/ միավորների միջեւ:

Զրուցակիցների կողմից հատուկ ընդգծվեցին սպորտի բնագավառում համագործակցության զարգացման համար առկա հնարավորությունները: Այս կապակցությամբ, Ռ.Կարապետյանը նախարար Նյուդիին հրավիրեց այցելել Հայաստան` ս.թ. հոկտեմբերի 9-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության համար Երեւանում կայանալիք Հայաստան-Իտալիա խաղը դիտելու նպատակով:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: