• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Վենետիկի քաղաքապետին

23 ապրիլի, 2012
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Վենետիկի քաղաքապետին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնիին, ով Երևանում է գտնվում «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» խորագրի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ ժողովուրդը յուրահատուկ պատմական առնչություններ ունի Վենետիկի հետ, ինչը պայմանավորված է Վենետիկում հարուստ հայկական մշակութային ժառանգության առկայությամբ եւ Մխիթարյան միաբանության հարյուրամյակների  գործունեությամբ: Հայաստանի ԱԳ նախարարի բնորոշմամբ անցյալ տարի տեղի ունեցած ՀՀ Նախագահի այցելությունը Վենետիկ նոր էջ բացեց Երեւանի եւ Վենետիկի հարաբերություններում, որոնք այսօր արդեն գործնական իրականացում են ստանում:  

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ քաղաքապետ Օրսոնին ընդգծեց, որ Վենետիկի իշխանությունները ցանկանում են ընդլայնել Երեւանի հետ համագործակցությունը եւ իր այցը միտված է նաեւ փոխգործակցության զարգացմանը:   

Զրուցակիցները քննարկեցին մշակութային եւ զբոսաշրջության բնագավառում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձան փոքր եւ միջին ձեռնարկատիրության Վենետիկի փորձը Հայաստանում կիրառելու հեռանկարին:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Օրսոնիին 1998 թ. Վենետիկի քաղաքային խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: