• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Հայկական խաչքարի բացման արարողություն Իտալիայի Պավիա քաղաքում

09 մայիսի, 2012

Մայիսի 9-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանը գտնվում էր Պավիայում` Հաղթանակի օրվա կապակցությամբ, Շուշիի ազատագրման և ԼՂ պաշտպանության բանակի 20-ամյակի կապակցությամբ Պավիայի պատմական Վիսկոնտեո ամրոցում հայկական խաչքարի  բացման արարողությանը մասնակցելու նպատակով: 
 Արարողությանը ներկա էին Պավիայի քաղաքային իշխանությունների, հասարակության ու իտալահայ համայնքի ներկայացուցիչները:
 Միջոցառման սկզբում ելույթներով հանդես եկան Պավիայի քաղաքապետ Ա.Կատտանեոն և Իտալիայում ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանը: Քաղաքապետն իր խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի բացառիկ պատմությանն ու մշակույթին, նշելով, որ «Պավիան հարստացավ հայկական խաչքարի տեղադրմամբ, որը շոշափելի հավելում է մեր քաղաքի պատմամշակութային ժառանգությանը»:  
 Իտալիայում ՀՀ դեսպանն իր հերթին ասաց, որ 14-րդ դարի իտալական այս ամրոցի գրադարանում ստեղծագործել է հանրահայտ գրող Ֆ.Պետրարկան, նրա սրահների մանրանկարները ստեղծվել են Լեոնարդո դա Վինչիի կողմից, ուստի ամրոցի մուտքի մոտ տեղադրված «հայկական խաչքարը գտել է իր արժանավայել տեղը ու իր նպատակին համապատասխան էլ ավելի կսրբացնի այս պատմական վայրը»: Դեսպան Կարապետյանը կարևորեց մայիսի 9-ին խաչքարի տեղադրման փաստը, ինչպես նաև անդրադարձավ եռատոնի խորհուրդին ու նշանակությանը հայ ժողովրդի համար` ընդգծելով, որ «ինչպես հաղթանակը Երկրորդ աշխարհամարտում, այնպես էլ Շուշիի ազատագրումն ու հաղթանակն Ադրբեջանի կողմից արցախցիներին պարտադրված պատերազմում պարզ ռազմական հաղթանակ չէր, այլ պատմական արդարության հաստատման, հայ ժողովրդի կողմից անկախության և ազատության համար մղված հերոսական պայքարի արդյունք»:
 «Այս խաչքարն էլ հավերժ կխորհրդանշի ոչ միայն մայիսի 9-ին հայ ժողովրդի արձանագրած հաղթանակները, այլև հայ-իտալական բազմադարյա բարեկամությունը»:  
 Այնուհետև խաչքարը, որը նվիրաբերվել էր քույր քաղաք Պավիային Գյումրիի քաղաքապետարանի կողմից, օծեցին Պավիայի Կաթոլիկ ու Իտալիայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդները:  Միջոցառումն ավարտվեց Իտալիայի, ՀՀ-ի և ԼՂ-ի պետական օրհներգերի կատարմամբ: 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: