• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Հայ-իտալական գործարար համաժողով Վենետիկում

01 հունիսի, 2012

 

Մայիսի 25-ին Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքոՎենետիկում անցկացվեց «Հայաստան. նոր շուկա իտալական ընկերությունների համար» խորագրով գործարար համաժողով:
Համաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Զարգացման Հայկական գործակալությունը, «Ինֆոարմենիա»կազմակերպությունը, Վենետիկի քաղաքապետարանը և Բիզնեսի եվրոպական գործակալությունը:
 Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին շուրջ 80 իտալական ընկերությունների ներկայացուցիչներ Վենետո նահանգից:
Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ.Հարությունյանը և Զարգացման Հայկական գործակալության տնօրեն Ռ.Հարությունյանը, ովքեր իրենց ելույթներում ներկայացրեցին Հայաստանում առկա բիզնես միջավայրը և վերջինիս բարելավման նպատակով իրականացվող հետևողական քայլերը, ներդրումային քաղաքականությունը, հարկային քաղաքականությունը, մշտապես կատարելագործվող համապատասխան իրավական դաշտը: Համաժողովի մասնակիցներին ներկայացվեցին նաև Հայաստանի արտահանման/ներմուծման ցուցանիշները և հիմնական ոլորտները, միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայաստանին տրված գնահատականները: Մասնակիցները տեղեկացվեցին նաև Հայաստանում արդեն իսկ գործող իտալական ընկերությունների գործունեության մասին:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Բ.Սահակյանը, ով իր ելույթում անդրադարձավ հայ-իտալական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող գործունեությանը և առկա ծրագրերին: Գոհունակությամբ նշվեց տվյալ բնագավառում 2011թ. կտրվածքով արձանագրված զգալի առաջընթացը և ընթացիկ տարում ևս պահպանվող դրական զարգացումը: Նշվեց նաև հայաստանյան շուկայի հանդեպ իտալական ընկերությունների հետաքրքրության աճի մասին: Առանձնահատուկ ընդգծվեց այն հանգամանքը, որ Հայաստանը, տարածաշրջանի երկրներից շատերի հետ առևտրատնտեսական ամուր կապեր և ազատ առևտրի մասին պայմանագրեր ունենալու շնորհիվ, կարող է Իտալիայի համար շահավետ գործընկեր հանդիսանալ հայ-իտալական համատեղ արտադրանքը տարածաշրջանի շուկաներ արտահանելու տեսանկյունից:
Համաժողովին մասնակցող Եվրոպականուսումնասիրություններիկենտրոնիտնօրեն Ա.Ղազինյանը անդրադարձավ ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների վերջին զարգացումներին, մասնավորապես` ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման պարագայում փոխգործակցության խորացման հեռանկարներին:
Համաժողովի ավարտին ՀՀ պաշտոնյաները պատասխանեցին իտալացի գործարարների հարցերին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: