• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Հռոմի Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտի տնօրենի այցը Մատենադարան

14 հոկտեմբերի, 2012

 

Հոկտեմբերի 10-12-ը տեղի ունեցավ Հռոմի Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտի տնօրեն Մարիա Քրիստինա Միզիտիի գլխավորած պատվիրակության այցը Երևան: Այցը նախաձեռնել եւ կազմակերպել էր Իտալիայում ՀՀ դեսպանությունը: 
Այցի շրջանակներում քննարկվեցին Հռոմի Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտի եւ Մատենադարանի միջև հնարավոր համատեղ ծրագրերի իրագործումը, ստորագրվեց երկու հաստատությունների միջև համագործակցության մասին արձանագրություն:
Արձանագրության ստորագրման արարողությանը ներկա էր նաեւ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը: Ստորագրված արձանագրությունը նախատեսում է համագործակցություն ձեռագրերի պահպանման եւ վերականգնման բնագավառում, մասնագետների փոխայցելություններ, Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտի կողմից կազմակերպվող հնգամյա դիպլոմային դասընթացին Հայաստանից ուսանողի ներառում:           
Հայաստան ժամանած պատվիրակությունը մասնակցեց նաեւ Մատենադարանում անցկացված «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանումն ու վերականգնումը. ձեռագիր ֆոնդեր» 2-րդ միջազգային սեմինարին` ներկայացնելով ելույթներ Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտի կողմից ծավալվող գործունեության եւ այդ հաստատության գիտահետազոտական հնարավորությունների մասին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: