• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀՀ արտգործնախարարն ընդունեց Իտալիայի պաշտպանության նախարարին

17 հոկտեմբերի, 2012

 

Հոկտեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իտալիայիպաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլային:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց քսան տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դինամիկ զարգացող հայ-իտալական բարեկամական հարաբերությունների կապակցությամբ, և ընդգծեց, որ անցյալ տարի ՀՀ Նախագահի Իտալիա կատարած պաշտոնական այցը նոր լիցք հաղորդեց երկկողմ փոխգործակցությանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջիամպաոլո Դի Պաոլան նշեց, որ շատ ուրախ է Հայաստան այցելելու համար և բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման գործին, մասնավորապես՝ խաղաղապահ առաքելություններին:
Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց պաշտպանական բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ, որը, զրուցակիցների բնորոշմամբ, հիմք կհանդիսանա այդ ոլորտում արդյունավետ համագործակցության համար:
Հայաստանի արտգործնախարարն ու Իտալիայի պաշտպանության նախարարն անդրադարձան Հայաստան - ԵՄ փոխգործակցությանը, այդ շրջանակներում արձանագրված զգալի առաջընթացին:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Իտալիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ իր երկիրը հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ աջակցում է խմբի համանախագահների հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:
 
 
***
Հանդիպումների տեսանյութերը կարելի է ներբեռնել հետևյալ ինտերնետային կայքից` http://www.mfa.am/video/video.html:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: