• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Հայաստանը' պաշտոնական հյուր Պեստումում կայացած 15-րդ Հնագիտական զբոսաշրջության միջերկրական ցուցահանդես/տոնավաճառին

19 նոյեմբերի, 2012

 

Ս.թ. նոյեմբերի 15-ից 18-ը Իտալիայի Կապաչո Պեստում քաղաքում տեղի է ունեցել 15-րդ Հնագիտական զբոսաշրջության միջերկրական ցուցահանդես/տոնավաճառը, որին Հայաստանը մասնակցել է Պաշտոնական հյուրի կարգավիճակով:
Նոյեմբերի 15-ին, Պեստումի Հնագիտական զբոսաշրջության միջերկրական ցուցահանդես/տոնավաճառի բացմանը ողջույնի խոսքով ելույթ է ունեցել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Նույն օրը ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվել էր <Հայաստան. Նոյի երկիր> կոնֆերանսը, որին բացման խոսքով հանդես է եկել Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը և զեկուցումներ են կարդացել հնէագետներ Ռաֆայելե Բիշոնեն, Նեդա Պարմեջանին, Աշոտ Փիլիպոսյանը, Հակոբ Սիմոնյանը: Հայաստանում պեղումներին մասնակցած հնէագետները ներկայացրեցին իրենց աշխատանքների արդյունքները, որոնք վերահաստատեցին այն, որ Հայկական բարձրավանդակը հանդիսանում է ոչ միայն հայ ժողովրդի ծագման բնօրրանը, այլև հնդեվրոպական քաղաքակրթության ձևավորման սկզնբաղբյուրը: Նոյեմբերի 16-ին ՀՀ պատվիրակության անունից տրվել է ճաշ 300 հրավիրյալների համար (զեկուցողներ, լրագրողներ, օտարերկրյա տուրօպերատորներ և այլն), որին ներկա էին նաև UNESCO-ի գլխավոր տնօրենի հատուկ խորհրդատու Մունիր Բուշենակին, ICCROM-ի գլխավոր տնօրեն Ստեֆանո Դե Կարոն, Սալեռնոյի նահանգապետ Անտոնիո Յանոնեն և այլ պաշտոնական հյուրեր: 
15-րդ Հնագիտական զբոսաշրջության միջերկրական ցուցահանդեսին մասնակցել են 30 երկրներ, ներկա էին 200 իտալական և միջազգային զբոսաշրջության ընկերություններ: Հայաստանից ժամանել էին 6 զբոսաշրջության ընկերություններ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: