• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

«Սումգայիթի ողբերգությունը» գրքի շնորհանդեսը

18 հունվարի, 2013

 

 

Հունվարի 17-ին Պատգամավորների պալատի «Refettorio» պատմական դահլիճում` ՀՀ դեսպանության և Իտալիայի Խորհրդարանում հայ-իտալական բարեկամության խմբի համատեղ նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Սամվել Շահմուրադյանի «Սումգայիթի ողբերգությունը» գրքի շնորհանդեսը: Տարեսկզբին լույս տեսած իտալերեն հրատարակությունը ՀՀ դեսպանության օժանդակությամբ խմբագրվել էր Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պիետրո Քուչուկյանի կողմից և համալրվել Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման և հերոսացման հետ կապված դեպքերի նկարագրությամբ:
Միջոցառմանը ելույթներ ունեցան «Իտալիա-Հայաստան» խորհրդարանական խմբի նախագահ պատգամավոր Սանդրա Ձամպան, Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը, Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պիետրո Քուչուկյանը, Սիենայի համալսարանի պրոֆեսոր Մարչելլո Ֆլորեսը, «Ղարաբաղի համար Իտալական նախաձեռնություն» կայք էջի համահեղինակ Ռոբեր Աթարյանը:
Միջոցառումը բացեց «Իտալիա-Հայաստան» խորհրդարանական խմբի նախագահ, պատգամավոր Սանդրա Ձամպան, ով ընդգծեց դեսպանության և բարեկամական խմբի վերջին տարիների սերտ համագործակցության արդյունքում կազմակերպված այս հերթական միջոցառման կարևորությունը:
Հայ-իտալական բարեկամության խմբի նախագահն իր խոսքում ներկայացրեց Սումգայիթի ջարդերը` մասնավորապես ականատեսների աչքերով, և շեշտեց դրանց միջազգային հանրության կողմից ճիշտ գնահատական տալու կարևորությունը: Դեսպան Կարապետյանն իր ելույթում նշեց, որ 1988թ. քաղաքակիրթ աշխարհը ականատես եղավ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված երկրորդ Ցեղասպանությանը այս անգամ արդեն Ադրբեջանի կողմից: ՀՀդեսպանն ընդգծեց, որ «իտալերեն լեզվով հրատարակված այս գիրքը ոչ միայն փաստագրական արժեք ունի, այլ նաև իրավական և քաղաքական: Գիրքը հավելյալ ապացույց է իտալական հասարակությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման անխուսափելիության հարցում»:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: