• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Դեսպան Ղազարյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Իտալիայի դիվանագիտական արարողակարգի ղեկավարին

12 մարտի, 2013

Մարտի 12-ին Իտալիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Սարգիս Ղազարյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Իտալիայի դիվանագիտական արարողակարգի ղեկավար դեսպան Ստեֆանո Ռոնկային` համաձայն Իտալիայի արարողակարգի:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-իտալական  պատմական առնչություններին, Իտալիայի հետ Հայաստանի ավանդական ջերմ եւ բարեկամական հարաբերություններին` ընդգծելով դրանց  ընդլայնման եւ ամրապնդման կարեւորությունը բոլոր ոլորտներում:

Քննարկվեց նաեւ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները: Այս կապակցությամբ դեսպան Ղազարյանն ընդգծեց Հայաստանում ընթացող բարեփոխումների կարեւորությունը եւ Հայաստանի` համաեվրոպական արժեհամակարգին պատկանելիության նշանակությունը:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, ինչի կապակցությամբ դեսպանը շեշտեց, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում համագործակցության, կայունության եւ անվտանգության գերակայության հարցում:

Պրն.Ռոնկայի խնդրանքով դեսպան Ղազարյանը ներկայացրեց  ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումը` ընդգծելով, որ Հայաստանը ջատագով է խնդրի խաղաղ կարգավորմանը եւ որ ՀՀ դիրքորոշումը լիովին  համահունչ է   միջազգային հանրության դիրքորոշմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: