• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ Ս.ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ Ջ.ՆԱՊՈԼԻՏԱՆՈԻՆ

22 մայիսի, 2013
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ Ս.ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ Ջ.ՆԱՊՈԼԻՏԱՆՈԻՆ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Ս.թ. մայիսի 22-ին Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Սարգիս Ղազարյանը իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին:  
         Իտալիայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հետևել է նախագահ Նապոլիտանոյի և դեսպան Ղազարյանի առանձնազրույցը:
Զրույցի ընթացքում նախագահ Նապոլիտանոն, շնորհավորելով դեսպան Ղազարյանին հավատարմագրման կապակցությամբ, իր գոհունակությունն է արտահայտել երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի առնչությամբ և համոզմունք հայտնել, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա` Հայաստանի և Իտալիայի միջև բոլոր տեսակի կապերի էլ ավելի ամրապնդման գործում:
Դեսպան Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով նախագահ Նապոլիտանոյին ջերմ ընդունելության համար, նշեց, որ Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ համակողմանի համագործակցության զարգացումը, և որ ինքը որպես դեսպան ջանքեր չի խնայի` երկու պետությունների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
          Կողմերը համոզմունք արտահայտեցին առ այն, որ առկա են բոլոր նախադրյալները` երկու երկրների և բարեկամ ժողովուրդների միջև բազմադարյա պատմության նոր էջ բացելու համար:
Շուրջ կես ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-իտալական քաղաքական օրակարգի, այդ թվում նաև բարձր մակարդակով փոխադարձ այցելություններին վերաբերող հարցերին, երկկողմ տնտեսական և մշակությային համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայաստանի եվրաինտեգրման օրակարգին,ինչպեսնաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներին

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: