• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՀՌՈՄՈՒՄ

09 հուլիսի, 2013
ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՀՌՈՄՈՒՄ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 9-ին Հռոմում Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ «Իտալական ձեռնարկությունների զարգացման հնարավորությունները Հայաստանում» խորագրով գործարար համաժողով:

Համաժողովին, որի կազմակերպիչներն էին Իտալիայում ՀՀ դեսպանությունը, «Global Business Services» իտալական կազմակերպությունը եւ Զարգացման հայկական գործակալությունը, մասնակցեցին զբոսաշրջության,  դեղագործության, հաստոցաշինության, ապահովագրության, սննդի վերամշակման, փոստային ծառայությունների, կահույքագործության ոլորտներում ներգրավված շուրջ 60 իտալական ընկերությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանում առկա բիզնես միջավայրը, Հայաստանի արտահանման/ներմուծման ցուցանիշները եւ հիմնական ոլորտները, ներդրումների խրախուսմանն ուղղված պետության հարկային եւ մաքսային քաղաքականությունը, բիզնեսի զարգացման եւ ներդրումների համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով կատարելագործվող իրավական դաշտը, ինչպես նաեւ Հայաստանում ստեղծված ազատ առեւտրի գոտիների համատեքստում բիզնեսի զարգացման հնարավորությունները:

Համաժողովի ընթացքում մասնակիցները տեղեկացվեցին հայաստանցի գործարարների հետ անմիջական կապեր հաստատելու նպատակով «Global Business Services» կազմակերպության նախաձեռնությամբ անցած տարվա սեպտեմբերից մեկնարկած իտալացի գործարարների` Հայաստան կազմակերպվող պարբերական բիզնես-առաքելությունների մասին:

Իր խոսքում Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը անդրադարձավ հայ-իտալական տնտեսական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին, Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումներին` ընդգծելով միջազգային տնտեսական եւ վարկանիշային հեղինակավոր հաստատությունների ու կազմակերպությունների կողմից Հայաստանին տրվող գնահատականների դրական դինամիկան:

 

ՀՀ դեսպանը նաեւ կարեւորեց ԵՄ հետ Հայաստանի համագործակցության հետագա խորացումը, անդրադարձավ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ վարվող բանակցային գործընթացի ավարտական փուլին, ընդգծեց, որ համաձայնագիրը լայն հնարավորություններ կստեղծի նաեւ հայ-իտալական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: