• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ԴԵՍՊԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՍԱՆ ՄԱՐԻՆՈՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԳԵՆՏՆԵՐԻՆ

12 դեկտեմբերի, 2013
ԴԵՍՊԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՍԱՆ ՄԱՐԻՆՈՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԳԵՆՏՆԵՐԻՆ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 12-ին Սան Մարինոյում ՀՀ նորանշանակ դեսպան Սարգիս Ղազարյանը հանդիպեց Սան Մարինոյի Հանրապետության ռեգենտներ Ն.Գ. Ջան Կարլո Կապիչիոնիին եւ Ն.Գ. Աննամարիա Մուչիոլիին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ: 

Շնորհավորելով դեսպան Ղազարյանին՝ Սան Մարինոյի ռեգենտներն իրենց գոհունակությունն արտահայտեցին առաջին անգամ Սան Մարինոյում Հայաստանի դեսպանի նշանակման փաստի առնչությամբ եւ համոզմունք արտահայտեցին, որ այդ հանգամանքը մեծապես կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը, եւ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա` Հայաստանի եւ Սան Մարինոյի միջեւ բոլոր բնագավառներում կապերի ամրապնդման գործում:

Դեսպան Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով ռեգենտներին ջերմ ընդունելության համար, նշեց, որ Հայաստանը կարեւորում է Սան Մարինոյի հետ համակողմանի համագործակցության զարգացումը, եւ ինքը որպես դեսպան ջանքեր չի խնայի` երկու պետությունների միջեւ բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Երկուստեք ընդգծվեց երկու երկրների փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով երկկողմ փոխայցելությունների կարեւորությունը:

Անդրադարձ կատարվեց երկու երկրների բազմադարյա պատմությանը, որի համատեքստում, խորհրդանշական համարվեց այն փաստը, որ 301 թվականը` Սան Մարինոյի հիմնադրման եւ Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունման տարին էր:  

Արարողությանը նախորդեց դեսպան Ղազարյանի հանդիպումը Սան Մարինոյի արտաքին գործերի պետական քարտուղար Պասքուալե Վալենտինիի հետ, որի ընթացքում պետքարտուղար Վալենտինին բարձր գնահատեց Սան Մարինոյում դեսպան նշանակելու Հայաստանի Հանրապետության որոշումը՝ նշելով, որ տվյալ հանգամանքը հնարավորություն է ընձեռում երկկողմ հարաբերությունների հստակ օրակարգ ձեւավորելու եւ հետագա համագործակցության գործնական քայլեր իրականացնելու համար:

Պետքարտուղար Վալենտինին հաջողություն մաղթեց դեսպան Ղազարյանին դիվանագիտական առաքելության կատարման գործում եւ համոզմունք արտահայտեց, որ դեսպանն իր աշխատանքով կնպաստի երկու երկրների միջեւ փոխգործակցության խորացմանը:

Հանդիպման ընթացքում ընդգծվեց բարձր մակարդակով փոխայցելությունների կազմակերպման, միջխորհրդարանական շփումների ակտիվացման եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարեւորությունը, քննարկվեցին միջազգային հարթակներում, մասնավորապես` ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցությանը, ինչպես նաեւ առեւտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր:

Դեսպան Ղազարյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնությունները եւ ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ ցեղասպանությունների կանխարգելմանն ու դատապարտմանն ուղղված Հայաստանի ջանքերը:

 ՀՀ դեսպանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները եւ հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը:

Դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ նաեւ Սան Մարինոյի Առեւտրի պալատի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: