• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱՐԴՈ ՔԱՂԱՔՈՒՄ

18 փետրվարի, 2014

Փետրվարի 18-ին Պուլիա նահանգի Նարդո քաղաքում տեղի ունեցավ «Հայաստան և Առնեյոյի երկիր. միջազգային համագործակցության հիպոթեզ» խորագրով գիտաժողովը, որին մասնակցեցին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Նարդոյի քաղաքապետ Մարչելլո Ռիզին, առևտրաարդյունաբերական պալատի նախագահը, տեղական իշխանությունների (այդ թվում` Պուլիա նահանգի), գործարար և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

Իր ելույթում դեսպան Ղազարյանը խոսեց հայ-իտալական բարեկամական հարաբերությունների և պատմամշակութային սերտ առնչությունների, երկու երկրների համագործակցության հեռանկարների և Հայաստանի տնտեսական հնարավորությունների մասին: Նա գոհունակությամբ նշեց, որ Նարդո և Գյումրի քաղաքների միջև անցյալ տարի ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հույս հայտնելով քաղաքների միջև կապերի զարգացմանն ու գործակցության ամրապնդման վերաբերյալ:

Իտալական կողմից ելույթ ունեցողները նույնպես կարևորեցին երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև բազմաբնույթ կապերի, այդ թվում` ապակենտրոնացված համագործակցության զարգացումը:

Նույն օրը դեսպան Ղազարյանը հանդիպումներ ունեցավ Նարդոյի քաղաքապետ Մարչելլո Ռիզիի և  շրջանային թեմի առաջնորդ եպիսկոպոս Ֆերնանդո Ֆիլոգրանի հետ:

Իր այցի շրջանակներում ՀՀ դեսպանը մասնակցեց նաև Նարդո քաղաքի պաշտպան և հովանավոր Սբ.Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: