• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ԴԵՍՊԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՍԵՆԱՏՈՒՄ

15 ապրիլի, 2014
ԴԵՍՊԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՍԵՆԱՏՈՒՄ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 15-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն  Իտալիայի սենատում հանդիպում ունեցավ Իտալիայի խորհրդարանի` Հայաստանի հետ բարեկամության խմբի խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաև նախկին գումարման պատգամավորների պալատում Հայաստանի հետ բարեկամության խմբի հիմնադիրներ Ալբերտինա Սոլիանին, Ֆրանկո Աշիուտին և Ռենատո Ֆարինան:

Հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը ներկայացրեց հայ-իտալական հարաբերությունների անցած ուղին և զարգացման հեռանկարները, Հայաստանի տնտեսական հնարավորությունները, արտաքին քաղաքական գերակայությունները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը: ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև Սիրիայի իրավիճակին և այդ ենթատեքստում՝ սիրիահայության անվտանգության և հումանիտար խնդիրներին, ինչպես նաև իտալական կողմից քեսաբահայությանն օգնություն ցուցաբերելու հնարավորություններին: Խոսելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում խորհրդարանական դիվանագիտության դերի մասին` դեսպան Ղազարյանն ընդգծեց փոխայցելությունների ու ուղիղ կապերի հաստատման, ինչպես նաև խորհրդարանական վեհաժողովներում համագործակցության կարևորությունը:

            Իրենց խոսքում Իտալացի խորհրդարանականներն անդրադարձան հայ-իտալական պատմական առնչություններին և Իտալիայում հայկական համայնքի ներկայությանը, այն քաղաքակրթական ընդհանրություններին, որ ունեն երկու բարեկամ ժողովուրդները: Նրանք կարևորեցին երկու երկրների խորհրդարանականների միջև կապերի զարգացումը և այդ նպատակով գործնական քայլերի նախաձեռնումն ու ծրագրերի իրականացումը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ներդրումն ունենալ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու գործում:   Ելույթ ունեցողները խոսեցին նաև Հայոց ցեղասպանության մասին` կարևորելով Իտալիայի հասարակության շրջանում հարցի լայն ճանաչելիության ապահովումը: Պատգամավոր Ֆլավիա Նարդելլի Պիկկոլին կարևորեց կրթամշակութային և գիտական կապերի զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը:

Հանդիպման ավարտին դեսպան Ղազարյանը դեսպանության հուշամեդալներ հանձնեց խմբի անդամներ Սանդրա Ձամպային, Ալբերտինա Սոլիանիին և Ֆրանկո Աշիուտիին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: